01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Հմայիչ տղամարդ է, կարող է … “. /վիդեո/

Նա այն պաշտոնյաներից է, ով գործի բերումով, նաեւ սեփական որակական հատկանիշներից ելնելով՝ անընդհատ ուղղակի կամ անուղղակի շփման մեջ է հանրության հետ: Ոմանց դա դուր է գալիս, որոշներին խանգարում է ոստիկանապետի ընդգծված ՛՛ես՛՛-ի դրսեւորումը: Բայց որ հասարակությունն անընդհատ զգում է ոստիկանապետի շնչառությունը ի դեմս ոստիկանության ամենօրյա ներկայության եւ աշխատանքի, դա փաստ է:  Henaran.am-ը փորձեց երեւանցիներից պարզել, […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 8-ին ճանաչողական այցով ժամանել է Բաքու: Եռօրյա այցի ընթացքում Ուորլիքը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` սեպտեմբերի 10-ին Ուորլիկը հանդիպումներից հետո մամուլի ասուլիս կհրավիրի: Սա համանախագահի պաշտոնում նրա նշանակումից հետո առաջին այցն է տարածաշրջան։ Նախատեսվում է ամերիկացի համանախագահի այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:  

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը Սեպտեմբերի 9-ին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկու պետությունների միջև կապերի հաստատման և խորացման առումով։ Կարեն Միրզոյանը նշել է, […]

Իրանի հոգեւոր առաջնորդի օգնականը սպառնում է բռնաբարել Օբամայի դստերը

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի օգնական Ալի-Ռեզա Ֆորգանին իր բլոգում սկանդալային գրառում է արել: Նա գրել է, որ եթե Սիրիային հարվածեն, ամբողջ աշխարհում կառեւանգվեն ու կբռնաբարվեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներն ու երեխաները, այդ թվում` Բարաք Օբամայի դուստրը: Անձամբ Սպիտակ տան տիրոջը Ֆորգանին սպառնում է “ուղարկել դժոխք”, փոխանցում է ՛՛Российская газета՛՛-ն:

Ֆուտբոլիստին տեսել են թմրանյութ օգտագործելու պահին

Լոնդոնի Տոտենհեմի և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Կայլ Ուոկերը նկատվել է անգլիացի լրագրողների կողմից Շեֆիլդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում այսպես կոչված ՛՛Hippie Crack՛՛ թեթև թմրանյութ օգտագործելու պահին: Այդ նորությունը շատ արագ տարածվել է ողջ Անգլիայում և դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ պետք է կիրառվի երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ: Իսկ Ուոկերը արդեն զղջացել է է իր կատարած […]

Աղստեւ գետի ափին հայտնաբերվել է դի

Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աղստև գետի ափին հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:

Ազատ արձակվեցին այն մարդիկ, ովքեր պատասխան պիտի տային այս ոճրագործության համար. Էմիլ Բուդաղյանը հուսահատված է

Այսօր սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Ավետիք և Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը և Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը գնահատեցին սեպտեմբերի  7-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: ՛՛Սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր վնասվածքներ ստացավ Արտակ Բուդաղյանը: Սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր արդարադատության […]

Կանձրեւի

Սեպտեմբեր 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-ին ամպրոպի ժամանակ հյուսիսային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 10-ի ցերեկը 11-ի գիշերը նույնքանով կնվազի:

Սիրիայից ներգաղթած փախստականներին հնարավորինս լայն աջակցություն պետք է ցուցաբերվի

Սեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Քրիստոֆ Բիրվիրթին: Վերջինս ՀՀ փոխարտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրման նամակը: Ողջունելով պարոն Բիրվիրթին՝ ՀՀ փոխարտգործնախարարը շնորհավորեց նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ համագործակցությանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Փոխնախարար Հովակիմյանը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված