05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազատ արձակվեցին այն մարդիկ, ովքեր պատասխան պիտի տային այս ոճրագործության համար. Էմիլ Բուդաղյանը հուսահատված է

Այսօր սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Ավետիք և Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը և Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը գնահատեցին սեպտեմբերի  7-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:

՛՛Սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր վնասվածքներ ստացավ Արտակ Բուդաղյանը: Սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր արդարադատության հետ, ազատ արձակվեցին այն մարդիկ, ովքեր պատասխան պիտի տային այս ոճրագործության համար:

Այս որոշումը ոչ մի ընդհանուր բան չունի իրավաբանության հետ, այս որոշումը ոչ մի ընդհանուր բան չունի տրամաբանության հետ: Այս որոշումները ավելի շատ բժշկական գնահատականի կարիք ունեն, քան իրավական՛՛,- նշեց փաստաբանը:

Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ կայացված երեք որոշումներից երկուսով դադարեցվում է Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Երրորդ որոշմամբ ապացուցված է համարվում Ավետիք Բուդաղյանի մեղավորությունը քրեական օրենսգրքի 104 և 112 հոդվածներին համապատասխան, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, վերջինիս մահվան պատճառով:

Փաստաբանը նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության միակ մեղավորները դուրս են եկել Սուրիկ Խաչատրյանի տանից:

“13 պարկուճից 11-ը կրակել են Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները, որոնցից 5-ը հասել է նպատակակետին, սակայն ամբողջ իրողությունը խեղաթյուրվել է”:

Որդեկորույս հայրը՝ Էմիլ Բուդաղյանը հույսը կապել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակի հետ. ՛՛Պատասխանը երեկ ստացա՝ հանցագործների ազատ արձակման տեսքով: Գրված պատասխան չեմ ստացել, չգիտեմ ինչ ասեմ…՛՛,-ասաց :

 Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական գործը ընթացքի մեջ է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ