Ոստիկանության պատվիրակությունը մեկնեց Աստանա
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչեւ 2020 թ. ՆԳ նախարարությունների […]





































