Տոկիոն կընդունի օլիմպիական խաղերը
Սեպտեմբերի 7 -ին Բուենոս Այրեսում հայտնի դարձավ 2020թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Երևանի ժամանակով 00:21 րոպեին Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարեց,որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն կընդունի 2020թ.ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերը:
Թեկնածուները երեք քաղաքներ էին՝ Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն: Առաջին փուլում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Տոկիո՝ 42 ձայն, Մադրիդ եւ Ստամբուլ՝26-ական ձայն: Lրացուցիչ ցուցանիշներով հաջորդ փուլ անցավ Ստամբուլը ՝ հավաքելով 49 ձայն Մադրիդի 45-ի դիմաց:
Երկրորդ փուլում Տոկիոն հավաքեց 60 ձայն, իսկ Ստամբուլը 36: Այսպիսով, Տոկիոն իրավունք ստացավ կազմակերպել 2020թ.-ամառային օլիմպիական խաղերը:
Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղեր Տոկիոն կազմակերպել է 1964թ.,իսկ վերջին անգամ օլիմպիադա Ճապոնիայում անցկացվել էր 1998թ.,երբ Նագանո քաղաքը անցկացրեց ձմեռային օլիմպիական խաղեր: