05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Այսօր մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր իրենց պայքարն են ավարտում կանայք եւ միաժամանակ իրենց պայքարն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշները: Այս ոճում այսօր կխաղարկվի մեկ մեդալների հավաքածու: 55 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ռոման Ամոյանը: Նա պայքարը սկսելու է 1/16-րդ փուլից, որտեղ մրցելու է կամ բելառուսցի Էլբեկ Տարզիեւի կամ էլ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քրիստիան […]

Դեսպան Խաչատրյանի մամուլի ասուլիսը

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ 2013թ. սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետության մամուլի ազգային կենտրոնում  կայացավ Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի անկախության 22 տարիների անցած ուղին, Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակը եւ երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության ծավալները։  ՀՀ դեսպանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին […]

Փոթորկի արդյունքում կոկորդիլոսները լցվել են քաղաքներ /վիդեո/

Մեքսիկայում “Էմանուել” փոթորիկն ավերածություններ է գործում: Դրա հետեւանքով 97 հոգի արդեն մահացել է, փոթորիկը ծածկել է Մեքսիկայի տուրիստական կենտրոնը: Փոթորկի հետեւանքով Մեքսիկայի մի շարք քաղաքներ լցվել են կոկորդիլոսներով:

Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՛՛Երևանի մեծ մրցանակ՛՛ հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի մասնակիցներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված ՛՛Երևանի մեծ մրցանակ՛՛ հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով:  […]

Քոչարյանի սխալն էր

‘’Մեր ժողովուրդը ոչ ունեցել է, և ոչ էլ կունենա այսպիսի միասնական դրսևորում, ինչպիսին 1991թ-ին էր։ Յուրաքանչյուր քաղաքացի զգում էր իրեն երկրի ճակատագիրը որոշող մարդ: Հրաշք, աստվածային ժամանակներ էին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ ‘’91-ին, երբ հանրաքվե կազմակերվեց, չկար ոչ հեռուսատատեսություն, ոչ հաղոդակցման միջոց, էներգիա չկար, ճանապարհներ, միայն Լորիս […]

Պուտինդ թող գնա, կնկա հետ հարաբերությունները լուծի … ՛՛կպան՛՛ իրար /վիդեո/

ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ ու երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանն ու Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը այսօր Հենարան մամուլի ակումբում անդրադարձան Մաքսային միությանն անդամկցելու Հայաստանի մտադրությանը: Արշակ Սադոյանին այս միտքն ընդհանրապես չի գրավում, իսկ Արշակյանը սրա կողմնակիցն է: Վեճի ընթացքում Աղասի Արշակյանը կանգեց ու հայտարարեց. ”Պուտինը երկրիդ թիվ մեկ նախագահն է”: Սադոյանին սա այնքան զայրացրեց, որ նա նետեց. ”Պուտինդ […]

Շահինյա՞նը՝ գլխավոր դատախազ

Henaran.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը ՀՔԾ նորանշանակ պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանն է: ՛՛Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու, բամբասանքների ոլորտից են և […]

Ռազմաբազայի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 40 հոգի է մահացել

Յեմենում ռազմաբազայի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 40 հոգի մահացել է: Reuters-ի փոխանցմամբ՝  ահաբեկչությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ռազմաբազային են մոտեցել պայթուցիկ սարքերով լի երկու մեքենա, որոնք պայթել են: Ենթադրվում է, որ ահաբեկչության հետեւում կանգնած է ՛՛Ալ Քայիդա՛՛ խմբավորումը:

Հոլանդական ակումբի ֆուտբոլիստը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից

Ինչպես նշում է  armsport.am , Հոլանդիայի առաջին լիգայում հանդես եկող Էյնդհովեն թիմի հայազգի պաշտպան Մասիս Արթին Բակերդջյանը հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից : Իրաքում ծնված ֆուտբոլիստը հրավիրվել է հոկտեմբերի 10-ին եւ 14-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար : Հիշեցնենք , որ այդ օրերին մեր հրիտասարդական հավաքականը ընդունելու է Ֆրանսիայի եւ Ղազախստանի երիտասարդներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված