05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստի, փողի, մարդկային հարաբերությունների մասին

Հունիսի 24-ին Ուսումնական թատրոնում կայացավ «Օսկար» ներկայացման պրեմիերան։ Բեմադրությունը՝ Վարդգես Բարսեղյանի, ղեկավարությամբ` Արամ Սուքիասյանի։ «Օսկարը» կատակերգություն է 2 գործողությամբ։ Բեմադրության հիմքում Կլոդ Մանիեի պիեսն է։ Այն սիրո, ստի, փողի, մարդկային փոխհարաբերությունների մասին պատմություն է։ Ներկայացումը ստեղծվել է երիտասարդ դերասանների ուժերով։ Դերերում՝ Անդրանիկ Անտոնյան, Անուշիկ Առաքելյան, Սիրանուշ Պետրոսյան, Տաթևիկ Ադումյան, Արսեն Ալբարյան, Սոնա Վարդանյան, Թամար Չարխիֆալաքյան, […]

ՀԽ քարտուղարությունը կոչ է անում միանալ

Քաղաքամայր Երևանում մեր լուսավոր երիտասարդության նախաձեռնությամբ ժողովուրդը ոտքի է կանգնել հանուն իր ազգային և մարդկային արժանապատվության: Կեղեքիչ ռեժիմը իր վայրագ բնույթին համապատասխան փորձեց ուժի ու բռնության միջոցով վախեցնել մեր երիտասարդներին, բայց հանդիպեց շատ ավելի հզոր դիմադրության և նահանջեց: Սակայն այդ նահանջը խաբուսիկ է ու ժամանակավոր: Հակառակորդը ժամանակ է շահում իր ուժերը վերադասավորելու և մեզ թուլացնելու […]

Մեկ օրում՝ 2 երկրաշարժ

Հունիսի 18-ից մինչև 24-ը ՍՊԾ-ի դիտացանցը գրանցել է երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 21-ին Թուրքիային սահմանակից գոտում` Ամասիա գյուղից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ (մագնիտուդ 3.5): Ստորգետնյա ցնցումը զգացվել է Ամասիա գյուղում` 3 բալ ուժգնությամբ: Այդ օրը նույն էպիկենտրոնային գոտում […]

Որոշել են . Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց լուծումը

Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ և դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ: Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից: Հասարակությունում տարածված […]

Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ոստիկանությունը հունիսի 23-ին ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր բողոքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչը իրենք դատապարտում են: Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին անմիջապես սկսել անկախ և ամբողջական հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք օգտագործված ուժն օրինաչափ […]

ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել ցուցարարների խաղաղ հավաքների ազատության իրավունքը

ՎԱՐՇԱՎԱ, 24 հունիսի 2015թ. – ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն այսօր կոչ է արել ՀՀ իշխանություններին հարգել Երևանի կենտրոնական հատվածում խաղաղ ցույցին մասնակցողների խաղաղ հավաքների ազատության իրավունքը: «Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, պարտավորվել է պաշտպանել և խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և պետք լիովին հարգի Երևանում ցուցարարների […]

Վախկոտ ես դու. արտակարգ իրավիճակ Բաղրամյան պողոտայում/վիդեո/

«Մի խանգարեք ոստիկանի աշխատանքը»,-Բաղրամյան պողոտայում շարունակ կրկնում էր ոստիկանը, որը արգելում էր մի կնոջ և նրա դստերը բարձրանալ պողոտայով: Ոստիկանը նշեց, որ հրաման կա և իրենք արգելված հատվածով թողնում են անցնել միայն տեղի բնակիչներին, որոնց ուղեկցում են մինչև տուն: Կինը հրում էր արգելքը բղավում ու պահանջում թույլ տալ իրեն անարգելք տեղաշարժվել սեփական երկրում: Վեճին միացած […]

Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում » վիրտուալ թանգարան Ֆրանսիայի դեսպանատանը

Հայոց Ցեղասպանության 100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, երկուշաբթի՝ հունիսի 29-ին, ժամը 12-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում » վիրտուալ թանգարանի պաշտոնական ներկայացումը լրատվամիջոցներին (armeniens-14-18.fr): Մասնավորապես, կներկայացվեն Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները: Թանգարանը, որի ստեղծման գաղափարն առաջացել է 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առիթով և 2015 թվականին հարստացվել Ցեղասպանության մասին փաստաթղթերով, […]

«Հպարտ եմ, որ հայ եմ»

Իմ համար գոնե այս ‪‎ElectricYerevan‬-ը մի նոր ապացույց եղավ, որ սուտ է, թե լավերն են գնում Հայաստանից ու մնում են միայն նրանք, ով չի կարող գնալ: Միշտ տանջել է այդ հարցը, «բա որ այդպես է ոնց է էս ազգը այսքան հազարամյակներ գոյատեւել»: Հիմա հասկանում եմ, որ հակառակն է:  Հայաստանս ընտրում է ամենաուժեղներին ու ամենախելացիներին՝ ամենալավերին, նրանց, ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված