08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստի, փողի, մարդկային հարաբերությունների մասին

Հունիսի 24-ին Ուսումնական թատրոնում կայացավ «Օսկար» ներկայացման պրեմիերան։ Բեմադրությունը՝ Վարդգես Բարսեղյանի, ղեկավարությամբ` Արամ Սուքիասյանի։

«Օսկարը» կատակերգություն է 2 գործողությամբ։ Բեմադրության հիմքում Կլոդ Մանիեի պիեսն է։ Այն սիրո, ստի, փողի, մարդկային փոխհարաբերությունների մասին պատմություն է։

Ներկայացումը ստեղծվել է երիտասարդ դերասանների ուժերով։ Դերերում՝ Անդրանիկ Անտոնյան, Անուշիկ Առաքելյան, Սիրանուշ Պետրոսյան, Տաթևիկ Ադումյան, Արսեն Ալբարյան, Սոնա Վարդանյան, Թամար Չարխիֆալաքյան, Արթուր Ղալումյան, Անդրանիկ Միրզախանյան, Արտյոմ Բարսեղյան։ Բեմանկարիչ և հագուստի ձևավորող՝ Անուշ Մելքումյան։

Բեմադրող ռեժիսոր Վարդգես Բարսեղյանը նշում է, որ աշխատել է հնարավորինս մոտ մնալ հեղինակի գործին և բեմում ապահովել ֆրանսիական շունչը։

«Օսկարը» բեմ կբարձրանա նաև հունիսի 26-ին։ Նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև մարզերում։

«Օսկարը» կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։  

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ