06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել ցուցարարների խաղաղ հավաքների ազատության իրավունքը

ՎԱՐՇԱՎԱ, 24 հունիսի 2015թ. – ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն այսօր կոչ է արել ՀՀ իշխանություններին հարգել Երևանի կենտրոնական հատվածում խաղաղ ցույցին մասնակցողների խաղաղ հավաքների ազատության իրավունքը:

«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, պարտավորվել է պաշտպանել և խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և պետք լիովին հարգի Երևանում ցուցարարների իրավունքները՝ այդ ազատությունն իրականացնելու համար», – ասաց ԺՀՄԻԳ տնօրենը: «Երեկ առավոտյան իրավապահ մարմինների գործողությունների, այդ թվում՝ հարյուրավոր խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների կիրառումը և նրանց կալանավորումը լուրջ մտահոգություն են առաջացնում»:

Հավաքների ազատության մասին ԵԱՀԿ պարտավորությունները ոչ միայն երաշխավորում են խաղաղ հավաքների և ցույցի իրավունքը, այլ նաև պնդում են, որ  այս իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է օրենքով սահմանված լինի և համահունչ լինի միջազգային չափանիշներին:

«Իրավապահ մարմինների պարտականությունն է օժանդակել խաղաղ հավաքների անցկացմանը և ոստիկանության ցանկացած միջոցառում պետք է լինի օրինական, անհրաժեշտ և համաչափ», – ասաց տնօրեն Լինքը: «Ուժի ավելորդ կիրառումը կամ չհիմնավորված կամ կամայական ձերբակալությունները պետք է անաչառ, բազմակողմանի և անհապաղ կերպով հետաքննել, որպեսզի պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության»:

Էլեկտրաէներգիայի արժեքի մոտ 17 տոկոսի թանկացման դեմ ցույցերը սկսվել են անցյալ ուրբաթ, և երեքշաբթի առավոտյան հազարավոր մարդիկ Երևանում դուրս են եկել փողոց: Ոստիկանությունը գրոհել է ցուցարարների վրա և ջրցան մեքենա կիրառել այն բանից հետո, երբ նրանք արգելափակել են մայրաքաղաքի հիմնական փողոցը: Ըստ հաղորդումների ավելի քան 200 ցուցարարներ ձերբակալվել էին, իսկ 14 ցուցարար և 11 ոստիկան՝ վիրավորվել: Երեքշաբթի օրը ձերբակալվածները ազատ են արձակվել: Հարյուրավոր ցուցարարներ վերադարձել են այսօր՝ շարունակելու ցույցը:

 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ