29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Թեկնածուն հերքում է Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին հրավիրած ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ էության, նա հերքել է մամուլի այն հրապարակումները, թե նրա թեկնածությունն առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը: “Իմ թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն, հանձինս  մեր Սյունիքի մարզպետի` Վահե Հակոբյանի: […]

Վարչապետն Արագածոտնում էր /ֆոտո/

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ: Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ նախկինում իրենց կողմից բարձրացված այդ խնդրին հետամուտ լինելու համար: Բնակիչները նշել են, որ կամուրջի գործարկման արդյունքում հնարավորություն են ստացել […]

Ինչու է հետաձգվել Նախախորհրդարանի հանրահավաքը

Նախախորհրդարանի քարտուղարությունը 2013 թ. սեպտեմբերի 26-ի հանրահավաքը հետաձգելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: ”Նախախորհրդարանը ս.թ. հուլիսի 12-ին անցկացրած իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է մեր ժողովրդի կազմակերպման ու իրազեկման նպատակով հերթական հանրահավաքը սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնելու մասին:  Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, […]

Մեքսիկան փոթորիկից վերականգնվելու համար բավական գումար չունի

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր փոթորիկների արդյունքում շրջաններ են տուժել, որոնք վերականգնելու համար հատուկ հիմնադրամում եղած 933 մլն դոլարը բավարար չէ։ Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն։  “Երկրի տարբեր շրջաններին հասցված վնասի հետևանքները վերացնելու համար այդ հիմնադրամի միջոցները բավարար չեն”,-ասել է նա։ Փոթորիկների արդյունքում Մեքսիկայում 110 մարդ է մահացել:

Երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով

Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանում կանցկացնի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Ցուցահանդեսին առանձին տաղավարներում իրենց գործունեությունը կներկայացնեն Հայաստանում և Արցախում գործող երիտասարդական, ուսանողական, ինչպես նաև այդ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններ։ Նախատեսվում է նույն հարկի տակ հավաքել երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, բարձրացնել երիտասարդական դաշտի գործունեության մասին տեղեկացվածությունը, խթանել երիտասարդական և ուսանողական […]

Դատախազական աթոռից. պաշտոնը չկա, զառանցանք էլ չկա /վիդեո/

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը “եթե”-ներով չի խոսում: Այս մասին ասաց նա Henaran.am -ի հետ զրույցում՝ հերքելով իրեն գլխավոր դատախազ նշանակելու լուրերը: “Ես արտակարգ իրավիճակների նախարար եմ եւ ծրագրեր շատ ունեմ”,-ասաց նա:  ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը նույնպես ենթադրություններով չի ապրում: “Ենթադրությունը վատ նշան ա պաշտոնի հետ կապված: Զառացանքի պես մի բանա, […]

Օզբիլիզի գոլը հաղթանակ բերեց /վիդեո/

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացած Սպարտակ-ԲԿՄԱ խաղում Սպարտակի հաղթանակի գործում ակտիվ մասնակցություն ունեցան Հայաստանի հավաքականի խաղացողները: Արաս Օզբիլիզը դարձավ հաղթական գոլի հեղինակ: Նա խաղի հաշիվը բացեց առաջին խաղակեսի վերջում: Երկրորդ խաղակեսում Սպարտակը եւս երկու գոլ հեղինակեց եւ ջախջախեց սկզբունքային մրցակցին:Օզբիլիզը բացի խփած գնդակից նաեւ արժանացավ դեղին քարտի,  իսկ խաղավերջում փոխարինվեց:Հայաստանի հվաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը […]

Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հնարավոր է կարկուտ

Այս գիշեր, սեպտեմբերի 22-ին և 23-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հատկապես արևելյան շրջաններում հավանական են զգալի առատ տեղումները, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հնարավոր է նաև մառախուղ, ամպրոպի ժամանակ քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճան:  Սեպտեմբերի 23-ին և գիշերը, և ցերեկը կնվազի ևս […]

Սերժ Սարգսյանը կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին: Նստաշրջանին նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված