11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով

Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանում կանցկացնի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

Ցուցահանդեսին առանձին տաղավարներում իրենց գործունեությունը կներկայացնեն Հայաստանում և Արցախում գործող երիտասարդական, ուսանողական, ինչպես նաև այդ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններ։

Նախատեսվում է նույն հարկի տակ հավաքել երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, բարձրացնել երիտասարդական դաշտի գործունեության մասին տեղեկացվածությունը, խթանել երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությունը պետության, միջազգային կազմակերպությունների և միմյանց միջև։ Ցուցահանդես-համաժողովի շրջանակներում տեղի կունենան նաև թեմատիկ քննարկումներ, սեմինարներ։

Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ, փորձ կարվի հեղինակել հայ երիտասարդության խնդիրները բարձրաձայնող դեկլարացիա:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հրավիրում է երիտասարդական կազմակերպություններին մասնակցել ցուցահանդես-համաժողովին՝ լրացնելով ստորև նշված հայտաձևը։ Տաղավարները կտրամադրվեն անվճար։ Մարզերի երիտասարդական կառույցների ճանապարհածախսը կփոխհատուցվի, կտրամադրվի նաև օրապահիկ։

Դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեով։ Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 055 532337։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ