07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Պետք է իմ շանսը բաց չթողնեմ. Իկեր Կասիլյաս

Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ պահեստային դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղարկության ՛՛Կոպենհագենի՛՛ դեմ հանդիպմանը, անդրադարձել է խաղային պրակտիկայի բացակայությանը: ՛՛Երբ մենք հաղթում ենք, ես հրաշալի տրամադրություն եմ ունենում եւ ուշադրությունս դարձնում եմ դեպի դրականը: Կապ չունի՝ ում հետ է հաղթում՝ իմ, թե Դիեգո Լոպեսի, կարեւորը թիմի հաղթանակն է, բայց իմ կոլեգան ինձ ստիպում է ավելի […]

Ստրասբուրգում գնահատեցին

Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Անպատժելիության և վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ձեռքբերումները: ՀՀ ոստիկանությունում  ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներից ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը: Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, ոստիկանության ղեկավարության  հետևողականության ու […]

Դեսպանը մեղադրվում է մանկապղծության մեջ

Ռուսաստանում Կոլումբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Ամադորը հրաժարական է տվել` մանկապղծության մեջ մեղադրանքներից հետո: Դեսպանը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները, փոխանցում է INTERFAX.RU-ն: “Քայլը, որին գնացի, չի նշանակում, որ ես համաձայն եմ մեղադրանքների հետ: Գնում եմ, որպեսզի երկրի կերպարին չվնասեմ”,- հայտարարել է դեսպանը: Նա նաեւ ասել է, որ այդ մեղադրանքներն անանուն են: Առաջիկայում արդեն […]

Ն. Բորդյուժայի նախապես հայտարարված ասուլիսը չկայացավ

Հոկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվել է ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Այսօր տեղի է ունեցել նիստի պաշտոնական բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Իր խոսքում Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում այսուհետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը դառնալու է ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնների […]

Աշխարհի ամենաինքնատիպ գրասենյակները /ֆոտո/

Չնայած տարածված ստերեոտիպերին, մեր օրերում շատ գործատուներ լրջորեն մտածում են իրենց աշխատակիցների հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին: Այդ պատճառով էլ նրանք ձգտում են աշխատավայրերը դարձնել ոչ միայն մաքսիմալ հարմարավետ եւ գեղեցիկ, այլ երբեմն իսկապես զվարճալի եւ ուրախ: 

Երկրաշարժ Վարդենիսի մերձակայքում

Ս.թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 2-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ գոտում` Վարդենիս քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևելք: Տարածաշրջանում. 3 բալ  և ավելի ուժգնությամբ գրանցվել է 24 երկրաշարժ, որից 9-ը (3-6 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 2-ն էլ` Իրանի Ահարի (3 բալ […]

Ռուսաստանում ներգաղթածների երեխաներին կարող է արգելեն դպրոց հաճախել

Ռուսաստանի Պետդուման նոր օրինագիծ է մշակել, համաձայն որի` եթե ներգաղթածները հարկեր չեն վճարում, ապա նրանց երեխաներին կարգելվի սովորել դպրոցներում եւ մանկապարտեզներում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

՛՛Ատրճանակով բոմժատիպ էլեկտրիկին ծեծած մինիստրը ուզում է նախագահ դառնալ՛՛

Ով կդառնա գրողների միության հաջորդ նախագահը: Այս հարցի շուրջ գրականագետ Սուրեն Աբրահամյանը և բանաստեղծ Արտեմ Հարությունյանը կիսվեցին լրագրողների հետ: ՛՛Սոսկալի լավ ժառանգություն ստացավ Լևոն Անանյանը՝ շուրջ 400 գրող, որոնցից մեծ մասը ընթերցող չունի: Նա լավ աշխատեց, բայց ցավոք այսօր էլ գրողների միությունը ունի նույնքան անդամ՛՛,-ասաց Արտեմ Հարությունյանը, նկատելով, որ այսօր Հայաստանը շատ քիչ է երևում […]

Հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը

Ծննդի տոնական արարողությունը ողբերգական ավարտ է ունեցել: Նախօրեին Արշակունյաց պողոտայի բակերից մեկում հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը: Դստերը օգնության հասած հայրը նույնպես կրակի ճիրան է դարձել: Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Շենգավիթի ոստի­կանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված