20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչ է տեղի ունեցել պատգամավորի եւ ոստիկանապետի միջեւ

Ազգային ժողովի ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 11-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հանդիպում պատգամավորների հետ և անհրաժեշտ բացատրություններ չեն տալիս, մասնավորեցնելով, թե ՛՛Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց՛՛: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Նոյեմբերի 10-ին, ժամը 22.55-ի […]

Աշոտյանի արձակուրդը՝ Բրյուսելում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, օգտագործելով 2013 թվականի հերթական արձակուրդից մնացած օրերը, նոյեմբերի 12-15-ը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովին: ՀՀ ԿԳ նախարարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին:

Դալաքյանը մահացել է հիվանդանոցում

tesankyun.am կայքը գրում է. Իրավապահ համակարգից  տեղեկացանք, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արայիկ Հենրիկի Դալլաքյանը անտառում խոզեր պահելիս որսորդական հրացանը որպես հենակ օգտագործելու ժամանակ հրացանը կրակել  է: Ծանր վիրավոր Դալլաքյանին տեղափոխել են  հիվանդանոց, ուր նա մահացել է: Ա. Դալլաքյանը, մեր տեղեկություններով, նախկին զինվորական է , կոչումով կապիտան:

ԲՀԿ-ի անաղմուկ աղմուկը . Հրապարակ

Կիրակի օրը Արարատում տեղի ունեցած քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իր ողջ կազմով աղաղակում էր ընտրախախտումների մասին, բայց երեկ, մինչեւ ժամը 18:00-ն ոչ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, ոչ էլ վերահաշվարկի որեւէ դիմում չներկայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին “Հրապարակ”-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա, ԿԸՀ նախագահի […]

Գլխավոր դատախազի տեղակալը տարել է քարտուղարուհուն. Հայկական ժամանակ

Երեկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, պատասխանել  պատասխանել է “Հայկական ժամանակ”-ի հեռախոսազանգին։ Հանձնաժողովից թերթին ինչ-որ երկար պատմություն ներկայացրեցին՝ հիմնավորելու համար, թե ինչու իրենք հեռախոսազանգերին չէին պատասխանում, հանձնաժողովի նախագահը (Էմիլ Բաբայան, այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) այլ պաշտոնի է նշանակվել, գործավարին էլ հետը տարել է, եւ ընդունարանի հեռախոսին եկած զանգերը “անտեր” են մնացել (հանձնաժողովից այլ հեռախոսահամար […]

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում

Պարոն նախագահ,Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։ Պարոն նախագահ, Երկու տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք վերահաստատելու այս կազմակերպության հիմնադրման տեսլականը. ձգտումը խաղաղության և մարդկության գաղափարներին` կրթության, գիտության […]

Եղանակ

Եղանակը Հայաստանում: Այս գիշեր խիտ ամպամածությունը մեր տարածքից կհեռանա, նոյեմբերի 12-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, առանձին շրջաններրում դեռ հնարավոր են թույլ տեղումներ:  Քամին` 10-15մ/վրկ: Ուշադրություն. առանձին վայրերում հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին:  Եղանակը Երևանում: Այս գիշեր և նոյեմբերի 12-ին սպասվում է […]

Սատարենք Վարդանին առանց չափազանցությունների. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է դերասան Վարդանի Պետրոսյանի կալանավորմանը: Ըստ նրա,  դերասա­նին հերոսացնելը, նրան համարյա թե “խղճի կալա­նավոր” կամ “քաղբանտարկյալ” ներկայացնելը ծայրահեղություն է: “ Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն եւ գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քաղաքական կամ հասարակական գործունեու­թյան կամ […]

Նժդեհի սուրը օգնում է ՀՀԿ-ին. Հրապարակ

 Գարեգին Նժդե­հի սուրն առայսօր պահվում է ՀՀԿ գրասենյակում, եւ չի հանձնվել պատմության թանգարանին: Ըստ “Հրապարակ”-ի,  երբ ինչ-որ “ծանր” վի­ճակ կամ ընտրություն է առաջանում ՀՀԿ-ի համար, հանրապետա­կան վերնախավն ասում է “դարդ մի արեք, Նժդեհի սրով սաղի հախից կգանք”: Սուրը Նժդեհի ժառանգներն են փոխանցել ՀՀԿ-ին, վերջինն այն փորձաքննության է ներկայաց­րել’ ճշտելու, իրո՞ք իրենց Զորավարի սուրն է: Պարզվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված