20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ընդհանրապես իրականության հետ կապ չունեն

ՎՊ նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը ելույթ ունենալով նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա` խորհրդարանին: ՛՛Իմ շնորհակալությունն եմ հայտնում նախագահին ու ԱԺ-ին, համոզված ասում եմ, որ սա շատ ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ ընտրվելու դեպքում էր, շատ շնորհակալ եմ՛՛,-ասաց Զաքարյանը Ապա լրագրողների հետ ճեպազրույցում Զաքարյանն ասաց, որ ինչ-որ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ապա իր ելույթի […]

Ամենավատ արաբական երկիրը կանանց համար

Սոցհարցումների համաձայն` կանանց համար ամենավատ արաբական պետություն է ճանաչվել Եգիպտոսը, փոխանցում է РИА Новости-ն: 22 արաբական երկրներից Եգիպտոսը հայտնվել է վերջին տեղում առաջին հերթին այն պատճառով, որ այս երկրում կանայք շատ հաճախ են ենթարկվում սեռական բռնության: Բացի այդ, երկրի խորհրդարանում կանանց ներկայությունը կտրուկ նվազել է՝ հասնելով 2 տոկոսի: Մասնագետները նաեւ նշում են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` […]

Հովիկ Աբրահամյանը զղջացե՞լ է /վիդեո/

Աժ-ում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցի, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ: Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց իր թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքում որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակվի, թե ոչ՛՛: Հարցին, թե […]

Իշխան Զաքարյանը վերընտրվեց ՎՊ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովում քիչ առաջ ներկայացվեցին Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի քվեարկության արդյունքները: Իշխան Զաքարյանը վերընտրվեց այս պաշտոնում:  ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվարկությանը մասնակցել է 101 պատգամավորից, անվավեր քվեաթերթիկ չի եղել:  Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ 13:

Եվրոպական ինտեգրացիայից եւ փրկությունից հետո վարչապետը ընկավ լրագրողների “դարանը” /վիդեո/

ՀՀ կառավարությունների նիստերի տանը կազմակերպված “Հայացք ապագային” խորագրով  երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի բացմանը մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մեկ առ մեկ մոտենում էր տաղավարներին` ծանոթանալով ներկայացված նյութերին: Բոլոր տաղավարները զբաղված էին, բացի “Գրքասերների ՀԿ” տաղավարից: Հենց այստեղ էլ “դարանակալեցին” լրագրողները եւ հարցեր ուղղեցին վարչապետին: Վերջինս “Եվրոպական ինտեգրացիա” եւ “Փրկություն” ՀԿ-ների տաղավարներից հետո մոտեցավ լրագրողներին: […]

Տհաճ միջադեպ ԱԺ-ում. ընդհարվեցին Շամշյանն ու Բագրատյանը /վիդեո/

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկության ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի միջև:  Շամշյանը հորդորեց Բագրատյանին չհրել իրեն, ինչը հունից հանեց պատգամավորին։ Բագրատյանը պահանջեց իր հետ ՛՛Դուք՛՛-ով խոսել։  ՛՛Զահլեդ չունեմ՛՛,-նետեց Շամշյանը: Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախագահների հանդիպումից դժվար է կտրուկ առաջընթաց ակնկալել. քաղաքագետ

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք առաջիկա հանդիպումից` քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, դժվար է այդ հանդիպումից կտրուկ առաջընթաց ակնկալել: Նա նշել է, որ նախագահների հանդիպումը դժվար թե ինչ-որ ճեղքում առաջացնի հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ կամ կոնֆլիկտի լուծման հարցում: “Երկար դադարից հետո հանդիպումից դժվար կարելի է հեղափոխական իրավիճակ ակնկալել կոնֆլիկտի հարցում։ Բանակցային […]

Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Ինչպես փոխվեց Վարդան Պետրոսյանի կյանքը և այդ դժբախտ ընտանիքներինը

Մի վայրկյանում կարող է կյանքդ փոխվել: Ինչպես փոխվեց Վարդան Պետրոսյանի կյանքը և այդ դժբախտ ընտանիքներինը, որոնք մի վարկյանում կորցրեցին իրենց երեխաներին: Վարդանը, փառք Աստծո, գոնե ֆիզիկապես ողջ մնաց: Իսկ այդ երեխեքին էլ ետ չես բերի: Խնդրում եմ` մտածենք ինչ կարող ենք անել այդ ընտանիքների համար: Ինչպես սփոփենք, ինչպես զգացնել տալ, որ իրենք մենակ չեն: Որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված