18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե մտածենք, որ Ալիևը պատրաստ է ասի` Ղարաբաղը ճանաչում ենք այդպիսի բան չի կարող լինել’’

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ պիտի դրական գնահատել այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են: ‘’Այդ հանդիպումները նաև հետևանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն առաջին պլան մղվի’’,-ասուլիսում ասաց Սահակյանը: Սակայն նա շեշտեց, թե չպետք է սին հույսեր ունենալ, որ այս հանդիպումը ինչ-որ կոնկրետ արդյունքի […]

Տիգրան Սարգսյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ […]

ՄԻՊ-ը քննադատում է ՊԵԿ-ին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ: Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն և ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության […]

Նախագահների առանձնազրույցն ավարտվել է

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը: Հանդիպմանը միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա): Հարկ է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջին հանդիպումն է:

Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը. Բ. Նավասարդյան

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ իր կարծիքով Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: Նա նշեց, որ դրա համար մի քանի պատճառներ կան: “Դրանցից մեկը այն է, որ Մաքսային միությունը չկայացած կառույց է, այստեղ կան շատ հակասություններ, չլուծված հարցեր, եւ հետո ՄՄ-ի անդամ ոչ մի երկիր գոհ […]

Ֆիննախարարը ստում է. Հրանտ Բագրատյան

 “Ֆինանսների նախարարը բացարձակապես ստում է, թե 2014 թ-ի բյուջեում եկամուտների մասին տեքստ կա: Հիմնական վեճն այն է, որ Ազգային ժողովը հաստատում է, հիմնականում, ծախսերը: Կարող եք բացել բյուջեի մասին օրենքն ու դրան կից հավելվածները, 989 էջի մեջ կա 6 տող բյուջեի մասին: Իրենք ասում են` բյուջետային փաթեթ: Ազգային ժողովը փաթեթ չի ընդունում, ԱԺ-ն ընդունում է […]

Պայքար ծխելու դեմ. կհուղարկավորեն ծխախոտի տուփը

Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Այն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի 50 դպրոցների աշակերտների համար իրենց կրթօջախներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ հակածխախոտային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված