18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ նախնական զեկույցը Հայաստանին առաջարկում է

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից պատրաստված նախնական գնահատականը, որ հանրությանը  ներկայացվեց 2013թ. նոյեմբերի 18-ին Երևանում, առաջարկում է ուղիներ՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացների հետագա ներդաշնակեցման համար: Նախնական գնահատականը, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջարկով, առանձնացնում է օրենսդրական գործընթացները կարգավորող իրավական դաշտում հնարավոր բացերի վեց հիմնական ոլորտներ և առաջարկում է մի շարք միջոցառումներ, որոնք […]

Աշխատանքի տեսչությունը խախտում է օրենքը. Ժողովուրդ

Աշխատանքի պետական տեսչության մի խումբ աշխատակիցներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ։ Երեկ “Ժողովուրդ”–ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնեցին, որ առողջապահության նախարարությունը տեսչության մոտ 20 աշխատակիցների անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից, ավելին, մինչ օրս չի վճարել նրանց աշխատավարձը. “Իրենց ծանոթ, բարեկամ մարդկանց են ընդունում, անգամ հղի մի կնոջ էլ են հեռացրել աշխատանքից։ Սա վերաբերմունք չէ, ինչո՞ւ չեն […]

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը այսօր կհանդիպեն

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Վիեննա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:

Տարօրինակ “ոստիկաններ” Գյումրիում. Իրատես de facto

 Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ըստ “Իրատես de facto”-ի աղբյուրների  քաղաքի “Կենտրոն” համատիրության նախագահի տեղակալ Համլետ Հովհաննիսյանը (մականունը` Միլիցա Համլետ), որ նախկինում ոստիկանության աշխատակից է եղել, յուրացրել է համատիրության հավաքած աղբի եւ բնակսպասարկման վարձերի գումարը ու “թռել”:  Այս կադրին քաղաքապետարան է բերել համատիրությունների մոնիթորինգի բաժնի պետ, Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը, ով […]

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին Պուտինի այցի մանրամասները

Նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո՝ բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք […]

ԲՀԿ-ին Աշոտյանը ոչ է ասել. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ, ի լուր Facebook-ի եւ ի լուր աշ­խարհի, տեղեկացրեց, որ կրթության ոլորտում սոցիալական տարբեր խմբերի համար բարձ­րագույն կրթության մատչելիության եւ հասանե­լիության ապահովման, սոցիալական խոցելի խմբերին կրթությունը եւ ֆինանսական աջակ­ցությունն առավել հասցեական դարձնելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով վճա­րովի ուսուցման համակարգում խոցելի խմբերի աջակցության անհրաժեշտությունը ԱԺ պատգամավոր Սամվել […]

Ճարտարապետները կանգնեցրին փոխքաղաքապետին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ շաբաթ օրը Հայաստանի ճարտարապետների միության 18-րդ համագումա­րին ճարտարապետները եւ Երեւանի փոխքաղաքա­պետ Կամո Արեյանը հո­տնկայս, մեկ րոպե լռու­թյամբ հարգելեն “Փակ շուկայի” եւ մյուս “կործան­ված” շենքերի հիշատակը: Այս առաջարկի հեղինակը եղել է ճարտարապետ­ների միության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով “Փակ շուկայի” հետ հիշատակել է “Սեւան” հյու­րանոցի, Երիտասարդական պալատի եւ կրկեսի շենքերը: Տարբեր ճարտարապետներ […]

Տիգրան Կարապետիչը՝ Տիգրան Հեղափոխական. Իրավունք

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը “Իրավունք”-ի հետ զրույցում ասել է, որ չի լքել քաղաքական դաշտը: –Դուք ժամանակին հայտարարել էինք, որ լքում եք քաղաքական արենան, կվերադառնա՞ք արդյոք նորից: -Ես չէի էլ լքել այն: Ես չեմ հայտարարել նման բան: –Իսկ պատրա՞ստ եք հեղափոխություն կատարել, ինչն այսօր կարծես մոդայիկ է դարձել: -Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ես կլինեմ առաջին […]

Ասոցացման համաձայնագիրը սպառնում էր Հայաստանի անկախությանը .168 ժամ

 Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին “168 ժամ”-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեսակետներին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի իր անկախությունը: Ըստ Լեոնիդ Սլուցկիի՝ սուվերենության կորստին սպառնում է ոչ թե ՄՄ-ն, այլ Ասոցացման համաձայնագիրը, որը նոյեմբերին Վիլնյուսում պատրաստվում էր նախաստորագրել Հայաստանը։  Նա նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված