09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխատանքի տեսչությունը խախտում է օրենքը. Ժողովուրդ

Աշխատանքի պետական տեսչության մի խումբ աշխատակիցներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ։ Երեկ “Ժողովուրդ”–ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնեցին, որ առողջապահության նախարարությունը տեսչության մոտ 20 աշխատակիցների անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից, ավելին, մինչ օրս չի վճարել նրանց աշխատավարձը. “Իրենց ծանոթ, բարեկամ մարդկանց են ընդունում, անգամ հղի մի կնոջ էլ են հեռացրել աշխատանքից։ Սա վերաբերմունք չէ, ինչո՞ւ չեն վերահսկում, թե ինչ է կատարվում”։

Պարզաբանում ստանալու նպատակով թերթը դիմեց  ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ մինչ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկելը ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները եղել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատողներ, հետեւաբար նրանց վարձատրությունը պետք է կատարվեր սոցապնախարարության աշխատակազմի կողմից։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից թերթին  խորհուրդ տվեցին դիմել առողջապահության նախարարություն։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ