30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեյտենանտն ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 30.06.2015թ.՝ ժամը  13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին: ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին […]

Նման հարց չունենք. վարչապետը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին

Azatutyun.am-ը գրում է. Նախագահ Սերժ Սարգսյանիհայտարարությունից 5 օր անց կառավարությունը դեռ չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացմանը բեռը: Նախագահը հայտարարել էր, որ վճարելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար» նախատեսվող միջոցներից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդգծել էր, որ փոխհատուցումը կլինի «ոչ բյուջեի հաշվին»: Միջոցների աղբյուրը ավելի կոնկրետ նշելու լրագրողների խնդրանքին վարչապետն այսօր […]

Նոր նշանակում է սպասվում

Հուլիսի 2-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Քաղաքաշինության նախարարությունում կադրային նշանակման հարց: Ներկայացված նախագծով առաջարկվում է Էդգար Գևորգյանին նշանակել Հայաս­տանի Հանրապետության քաղա­քաշինության նախարարության աշխատա­կազ­մի ղե­կավար։   

Երբվանից տղամարդիկ սկսեցին այդքան հաճախ հիանալ իրենցով

Սոցիոլոգները 1 000 հոգու շրջանակներում հարցումներ են իրականացրել եւ պարզել, որ տղամարդիկ օրական միջինը 23 անգամ են նայում հայելու մեջ, մինչդեռ կանայք` 16 անգամ: Ընդ որում, կանայք հայելու մեջ են նայել` պարզելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է կամ որեւէ թերություն փնտրելու, մինչդեռ տղամարդիկ հիացել են իրենցով, գրում է TheHindustanTimes-ը: Մասնագետները գտնում են, որ մարդիկ […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 30-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով` դառնալով 472.53 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է 3.48 դրամով, այն այժմ կազմում է 528.48 դրամ, նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը 0.02 դրամով` դառնալով 8.51 դրամ:   

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:  «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են նաև տվյալների սուբյեկտի իրավունքները, անձնական […]

«Ինչո՞ւ են այդքան սարսափում դրանից, ինչո՞ւ են այդքան վախենում» /վիդեո/

«Ես այսքան ոգևորված երբեք չեմ եղել, մեր լիդերներից ով գլուխ է բարձրացրել և փորձել է ժողովրդին իր կողքը հավաքել, ես ոչ մեկին չեմ հավատացել»,-այսօր ասուլիսին ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձություններից: Նրա խոսքով՝ լավ է, որ Բաղրամյանում լիդեր չհայտնվեց, քանի որ հաընկեց կանեին նրան: Երգչուհի Լիլիթ Պիպոյանի խոսքով էլ՝ չպիտի կոչեր արվեն, թե […]

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել: Այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի կառավարությունը: Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների արդի հարցերը, այդ թվում՝ Երևանում հունիսի 25-26-ին կայացած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։  Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանն ընդգծել են տարբեր ոլորտներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված