Հայկական Ցեղասպանությունն ուրանալը հանցագործություն է. Ռագըպ Զառաքոլու

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի ”Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ” գիրքը թուրքերենով: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Տիկին Սվազլյանը նշեց, որ 55 տարի է` ինքն աշխատում է այդ գրքի վրա: “Նույնիսկ գաղտնի էի աշխատում, քանի որ այն ժամանակ չէր խրախուսվում Ցեղասպանության մասին խոսելը”,- ասաց նա: Շնորհանդեսին ներկա էր […]