29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ալյանս» կուսակցությունում կգործի կուսակցության ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին

Հիմնադրումից հետո կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական հարցեր, որոշում է կայացվել ստեղծել կուսակցության ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին:Տեղի է ունեցել նաև www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսն ու հրապարակվել է կուսակցության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող նվիրատվությունների վճարային համակարգը:    Լրատվական ծառայություն

Հրատապ. բոլորը հրավիրվում են Բաղրամյան պողոտա

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնալ Դավիթ Սանասարյանը տարածել է մամլո հաղորդագրություն. «ՀՐԱՏԱՊ Հարգելի լրագրողներ, Այսօր՝ ժամը 12:30-ին Բաղրամյան պողոտայի բարիկադների մոտ ասելիք ունեմ… Դավիթ Սանասարյան,  Շարժման հանրային կապերի պատասխանատու»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. Կա զոհ

Հուլիսի 4-ին՝ ժամը 00:44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի 83-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքի՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 34QR231 պ/հ ավտոմեքենա կողաջրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի եզրին, ավտոմեքենայի ուղևորը տեղում […]

Երևանում գրանցել է 43 աստիճան տաքություն, էլի կբարձրանա.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.  «Հայհիդրոմետ» ծառայությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հայտարարություններ են տարածում, թե 40+ ջերմաստիճան չունենք: Ամենաբարձր ջերմաստիճանը 39-ն է, մինչդեռ քաղաքացիները դրսում հալվում են, ուստի բոլորը թերահավատ են կանխատեսումների նկատմամբ: Սակայն, մեր տեղեկություններով, իրականում անցած երկու օրերին օդի ջերմաստիճանը 40-ից բարձրացել է. նախօրեին 43 է եղել, ինչպես նաև առաջիկայում էլ […]

ՀՀ-ի եւ մոտ 20 երկրների հոսանքի սակագինն ու միջին աշխատավարձը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Stratfor» վերլուծական կենտրոնը աղյուսակ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի եւ աշխարհի երկու տասնյակ երկրների էլեկտրաէներգիայի սակագինը, եւ տվյալ երկրների միջին աշխատավարձի չափը: «Ազատության» փոխանցմամբ՝ սակագնի տվյալները վերաբերում են 2013-2014 թվականներին: Աղյուսակը կազմվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների հիման վրա: Ըստ աղյուսակի՝ ՀՀ-ում մեկ կՎտ էլեկտրաէներգիան 7 ցենտ է, իսկ միջին աշխատավարձը՝ 471 […]

Բարձրաստիճանների զավակները «բազառ» ունեն, որին խառնված են քրեական հեղինակություններ ու գեներալներ.ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները: Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու Մհերի և Աժ՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն […]

29-ամյա զինվորն ամիսներով կենակցել ու ծեծի է ենթարկել 15-ամյա աղջկան .Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Հրայր Հ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: 29-ամյա Հրայրը ամուսնալուծված է, պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային, կրթությունը ՝ 8-ամյա: Ցանկանալով նորից ընտանիք կազմել՝ Հրայրը սոցիալական ցանցերի միջոցով 2014 թվականի հունվարին ծանոթացել է անչափահաս աղջկա՝  16 տարին անգամ չբոլորած, 1999 թվականի ապրիլին ծնված, փաստորեն՝ 14 տարեկան Մելինեի (անունը փոխված […]

Աղոթում է. 168 ժամ

«168 ժամ» թերթը ներկայացրել է հարցազրույց  քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ.  «Կան նաեւ կարծիքներ, որ իշխանություններին ձեռնտու է Բադրամյան պողոտայի փակ լինելն ու ժողովրդի ընդվզումը, քանի որ նրանք դա օգտագործում էին Ռուսաստանի հետ բանակցություններում, ու դրա համար նման հանդուրժողականություն էին ցուցաբերում Բադրամյան պողոտայում: Թերթի թղթակցի հետ զրույցում՝ արձագանքելով նման գնահատականներին, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասել է. «Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված