26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. Կա զոհ

Հուլիսի 4-ին՝ ժամը 00:44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի 83-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքի՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 34QR231 պ/հ ավտոմեքենա կողաջրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի եզրին, ավտոմեքենայի ուղևորը տեղում զոհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1982թ. ծնված Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված ուղևորի դին, հանձնել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել այն, այնուհետև ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ