26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

29-ամյա զինվորն ամիսներով կենակցել ու ծեծի է ենթարկել 15-ամյա աղջկան .Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Հրայր Հ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

29-ամյա Հրայրը ամուսնալուծված է, պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային, կրթությունը ՝ 8-ամյա:

Ցանկանալով նորից ընտանիք կազմել՝ Հրայրը սոցիալական ցանցերի միջոցով 2014 թվականի հունվարին ծանոթացել է անչափահաս աղջկա՝  16 տարին անգամ չբոլորած, 1999 թվականի ապրիլին ծնված, փաստորեն՝ 14 տարեկան Մելինեի (անունը փոխված է) հետ:

Մի քանի ամսվա շփումներից հետո՝ օգոստոսի 11-ին, Հրայրը 15 տարեկան դարձած, անչափահաս Մելինեին, վերջինիս համաձայնությամբ, տարել է իր տուն:

Մինչև հոկտեմբերի 5-ը 29-ամյա Հրայրը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 15 տարեկան աղջկա հետ, վերջինիս համաձայնությամբ՝ խոստանալով, որ իրենք ընտանիք են կազմելու:

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, Մելինեի հետ գտնվելով իր եղբոր վարձակալած բնակարանում, Հրայրը վիճաբանության մեջ է մտել անչափահաս աղջկա հետ,   ֆիզիկական ցավ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի, պարանոցի, գլխի, ձեռքերի շրջաններին ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ կրծքավանդակի շրջանի արյունազեղման ձևով:

Ընդհանուր իրավասության դատարանում Հրայրն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու 118 հոդվածով: Նա միջնորդել է դատաքննության արագացված կարգ կիրառել:

Տուժող աղջիկը և նրա օրինական ներկայացուցիչը նշել են, որ ամբաստանյալ Հրայրին քաղհայցի պահանջ չեն ներկայացնում, չեն առարկում, որ գործը քննվի արագացված կարգով, սակայն Հրայրի դեմ բողոք ունեն, միջնորդել են նրա նկատմամբ խիստ պատիժ նշանակել:

Եթե աղջիկը հաշտվեր 118 հոդվածով մեղադրվող նախկին սիրեցյալի հետ, վերջինիս քրեական հետապնդումը այդ մեղադրանքով կդադարեցվեր, բայց հաշտություն չի կայացել:

Հրայրը ծառայության վայրից ներկայացրել է դրական բնութագիր:

Դատարանը նկատի է ունեցել, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել Մելինեի հետ ընտանիք կազմել, ինչպես նաև նա իր գործողությունների արդյունքում անչափահաս աղջկա առողջությանը վնաս չի հասցրել:

Ըստ դատարանի հետևության՝ նվազել է Հրայրի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Ընդհանուր իրավասության դատարանը Հրայր Հ.-ին վերջին հաշվով դատապարտել է 4 տարի 1ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է  2 տարի փորձաշրջան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ