12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Թույլ տվեցին

Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:  Հիշեցնենք, ԱԳ նախարար Նալբանդյանը հարցին՝ ինչու է Բելառուսի դեսպանատունը ցանկություն հայտնել հենց Առինջում որոշել դեսպանատուն ունենալ, պատասխանել էր՝ պետք է հարցնել Բելառուսին:

Կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը: Կառավարության որոշմամբ ”Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին” համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գործադիրը հավանություն է տվել ”Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում” ծրագրին, որի նպատակն է […]

՛՛Չի կարելի այդպես մեծն Գրիգորիչի նկատմամբ՛՛

՛՛ՀՀԿ մեծամասնության մեջ կան ազնիվ պատգամավորներ, որոնք կարևորում են ՛՛Մարտի մեկի՛՛ ժամանակավոր հանձաժողովի ստեղծումը և վստահ եմ, որ լավ մտածելու դեպքում այդ պատգամավորները կողմ կքվեարկեն՛՛,-նման կարծիք այսօր ԱԺ նիստոին հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:   ՛՛Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը ՀՀԿ-ի կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին, որովհետև իշխանությունները, հավանաբար, համոզված են, որ կատարել են […]

Քաղաքացիական պոռթկումի նոր առիթ է հասունանում . Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է ՀԱԿ-ի նախագծին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:  ՛՛Ովքեր են մերտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները: Սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել: Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չբարեհաճեցին անգամ սգի օր […]

Յանուկովիչը Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով երկրում տեղի ունեցած խռովություններից հետո անհետացավ, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, այսօր հաղորդագրություն է տարածել, որում Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: “Իմ ու իմ կողմնակիցների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչում: Ստիպված եմ խնդրել Ռուսաստանի իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը”,- ասված է հայտարարության մեջ:

Յուրա Մովսիսյանը քաղցկեղով հիվանդ Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր մարզաշապիկը/ֆոտո/

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է քաղցկեղով հիվանդ երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին ծննդյան առթիվ եւ սեփական մարզաշապիկն է նվիրել քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստին: 26-ամյա հարձակվողը Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր ինքնագրով ՛՛Սպարտակի՛՛ մարզաշապիկ: Այս օրերին Մովսիսյանը ՛՛Սպարտակի՛՛ կազմում հավաքի է մասնակցում Իսպանիայում: Գրիշա Սիմոնյանն այսօր դարձավ 19 տարեկան: 

Դատախազների շքեղ առանձնատներից

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով  հարցին, թե իր վրա ինչպիսի տպավորություն է թողել Մայդանի ակտիվիստների կողմից բացահայտված Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի առանձնատան շքեղությունը, պատասխանեց. ՛՛Բացասական՛՛: Իսկ արդյոք Հայաստանում կան այնպիսի դատախազներ, որոնք շքեղ առանձնատներ ունեն: Կոստանյանն այս հարցին ՛՛չի կարող պատասխանել՛՛: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ կցանկանար նման շքեղ առանձնատուն ունենալ:  ՛՛Շքեղությունն […]

՛՛Կասեն՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է՛՛. բեռ ունի եւ տղամարդկություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՛՛մարտի մեկի՛՛ իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր ելույթի սկիզբն ուղղեց Ալեքսանդր Արզումանյանին , ով քիչ առաջ Եսայանին էր անդրադարձել: ՛՛Զուրաբյանի առաջարկից հետո ես խոսել եմ ոչ թե բերկութի, այլ Սիրիայի զոհերի մասին: Սա ուղղակի ի գիտություն՛՛: Անցնելով ՛՛մարտի մեի՛՛ հանձնաժողովին՝ պատգամավորը հիշեց հնդկական ասացվածքը. հնդիկ առաջնորդներից մեկը […]

Հայաստանից մեկնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը շատ բարձր է

Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսեւորման միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՛՛Վորլդ Վիժն՛՛ Հայաստան կազմակերպությունը գործընկերների հետ նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք, որոնք վերաբերում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդիրներին և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության խրախուսմանը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ Արտաքին օգնության հարցերով պատասխանատու Ինա Յանկուլովան:  ՛՛Վորլդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված