03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանից մեկնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը շատ բարձր է

Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսեւորման միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՛՛Վորլդ Վիժն՛՛ Հայաստան կազմակերպությունը գործընկերների հետ նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք, որոնք վերաբերում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդիրներին և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության խրախուսմանը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ Արտաքին օգնության հարցերով պատասխանատու Ինա Յանկուլովան: 

՛՛Վորլդ Վիժն՛՛ Հայաստան կազմակերպությունն իր գործընկերների հետ Երևանում և Գավառում անցկացրել է “Պատմի՛ր ընկերոջդ”, “Հետազոտվի՛ր և ապրի՛ր: Պատմի՛ր ընկերոջդ” քարոզարշավները` ուղղված են հանրության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սեւեռելուն:

՛՛Վորդ Վիժն՛՛ Հայաստանի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի համակարգող Անուշ Սահակյանն էլ նշեց, որ իրականացրել են նաև սոցիալական ակցիաներ:

“Գնացեք, հետազոտվեք ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Մեր բոլոր գործողությունները դրան են ուղղված”,- ասաց Ա. Սահակյանը: 

Նա նշեց նաեւ, որ 1988 սկսած մինչև այս տարվա հունվարի վերջ ՀՀ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնն արաձանագրվել է ՄԻԱՀ-ի 1634 դեպք, որից 238-ն արձանագրվել է նախորդ տարի: Նախորդ տարիների համեմատությամբ սա ամենաբարձր ցուցանիշն է: ՄԻԱՎ-ի 33 դեպք արձանագրվել է երեխաների մոտ:

“ՄԻԱՎ-ն այնպիսի վարակ է, որ կարող է 8-10 տարի գաղտնի շրջան ունենալ, այդ իսկ պատճառով պետք է պարբերաբար հետազոտվել:  ՄԻԱՎ վարակն արմատական բուժում չունի, օգտագործվում է հակավիրուսային դեղորայք, ինչի արդյունքում հնարավոր է իջեցնել վիրուսի ծանրաբեռնվածությունը արյան և հյուսվածքների մեջ”,- ասաց նա` կարեւորելով ժամանակին հետազոտվելը:

Բանախոսն ասաց նաեւ, որ արտագնա աշխատանքի գործոնը մեծ դեր ունի ՄԻԱՎ-ով վարակվելու ու փոխանցելու առումով:

“Հայաստանից հիմնականում մեկնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը շատ բարձր է, քան Հարավային Կովկասի երկրներում”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ