06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Կասեն՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է՛՛. բեռ ունի եւ տղամարդկություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՛՛մարտի մեկի՛՛ իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր ելույթի սկիզբն ուղղեց Ալեքսանդր Արզումանյանին , ով քիչ առաջ Եսայանին էր անդրադարձել:

՛՛Զուրաբյանի առաջարկից հետո ես խոսել եմ ոչ թե բերկութի, այլ Սիրիայի զոհերի մասին: Սա ուղղակի ի գիտություն՛՛:

Անցնելով ՛՛մարտի մեի՛՛ հանձնաժողովին՝ պատգամավորը հիշեց հնդկական ասացվածքը. հնդիկ առաջնորդներից մեկը իր մոտ եկած մարդուն ասում է՝ կարևոր  չէ, դու ով ես, որտեղից ես եկել: Կարևոր է, որ դու քո ոտքերով ինձ հետ միասին կանգնես կրակի վրա ու դիմակայես՝ հաստատ իմանալով՝ որքան երկար դիմակայես, այնքան ավելի լավ է  լինելու քո երեխաների, քո ցեղի համար՛՛:

՛՛Հիմա ինձ համար կարևոր չէ այստեղ նստածներն ինչ նպատակով, ինչ շահ հետապնդելով և ինչի են խոսում: Ինձ համար որպես ՀՀ  քաղաքացի, մայր, նախկին լրագրող, տատիկ  ու քաղաքական գործիչ, կարևոր է՝ այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրը պատրաստ են միասին կանգնել կրակի վրա, այրվել, որ այս երկիրը, մեր երկիրը, ի վերջո, դառնա այն երկիրը, որի նույնքան տուժողներն ու սիրողները նույն ձգտումներն ունեն, նաև Նիկոլը նույն սիրով ու համակցությամբ լինեն՛՛:

Նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը կուզեր, որ իր կողմից շատ սիրված Նիկոլ Փաշինյանն ասեր՝ ՛՛մի քիչ էլ ինքն է մեղավոր, կամ գուցե  շատ, կամ ես՝ խոսելով մեղավորների մասին, ասեի, որ մի քիչ էլ ես եմ մեղավոր, կամ գուցե շատ: Երբ այս տրամաբանությամբ ապրենք, այս երկիրը, որ անտեր չէ, ավելի լավը կլինի: Առաջինը ես եմ պահանջատեր, որ մարտի մեկի բոլոր մեղավորները պատժվեն՝ անկախ նրանից իմ սիրելին են, թե ոչ՛՛,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ այս դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով արդեն եղել է, և ինքը դեմ է, որ կրկին այն ստեղծվի, թեկուզև հասկանում է ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունը, պատասխանատվությունը զոհերի հարազատների հանդեպ:

՛՛Ինձ կարող են քարկոծել ու ասել, որ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է հանձնաժողով ստեղծելուն: Ես գիտեմ մեր խմբակցության, իմ քաղաքական թիմի որոշումը, բայց ես ունեմ այնքան տղամարդկություն՝ կանգնել, ասել, որ կողմ եմ, բայց չեմ ասի, որովհետև կողմ չեմ այդ հանձնաժողովին:

Եթե իմ թիմն ասեր, որ կողմ է, ես պիտի ասեի, որ դեմ եմ՛՛:  Եսայանն առաջարկում է դիմել կառավարությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ու բացատրել, թե ինչու մինչև հիմա չեն փոխհատուցել զոհերի հարազատներին:

Պատգամավորն ասաց, որ իրավունք ունի ասելու. ՛՛Ընդհանրապես ընդդիմություն լինելը լավ բան է, երբ  թուրդ աջ ու ձախ կարող ես շրմփացնել, բայց գալիս են բազմաթիվ հարցականներ՛՛ … իսկ իշխանությունն ավելի պատասխանատու է իրեն զգում:

՛՛Հիմա որոշ լրատվամիջոցներ կգրեն, որ Մարգարիտա Եսայանը ՛՛Հանրապետականի՛՛ բեռը վերցրել է իր ուսերին, բայց ես իմ բեռն եմ տանում … Եկեք բզիկ-բզիկ չանենք այս ողբերգությունը, սա մեր պետության ողբերգությունն է:

Մարտի մեկի հանրահավաքի մասնակիցներին էլ դիմեց. ՛՛Ես սիրով կգնամ այդ հանրահավաքին, առանց ցուցադրամոլության և դեմագոգիայի, բայց ես կուզեի՝ մարդիկ, որ հավաքվում են այնտեղ, հավաքվեն ոչ թե ընդդեմի, այլ հանունի, այդ դեպքում  դուխով իշխանություն կունենանք, երբ որ բոլորս իրար սիրենք՛՛: 

Եւ վերջում դարձյալ անդրադարձ Ալիկ Արզումանյանին, ում խոսքով՝ Եսայանը ոչ այս կողմ է, ոչ այն կողմ:  ՛՛Եկեք իմ վրայով անցեք, ես պատրաստ եմ, բայց մնացեք սրտացավ ու բարեգութ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ