17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատասխանատու պաշտոններ են վայելում. Շարմազանովը հիշեցրեց

՛՛Դուք ասում էիք, որ Առողջապահության, Կրթության ու Պաշտպանության նախարարները չպիտի կուսակցականացված լինեն, և մեղադրում էիք, որ հանրապետականցնում ենք բուհ-երը, նախարար Աշոտյանի կառավարման շրջանում տարբեր ընդդիմադիր կուսկացությունների ներկայացուցիչներ պատասխանատու պաշտոններ են վայելում այս ոլորտում՛՛,-Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով վարում էր նիստը: Նշենք, որ խոսելով […]

ՈՒՀԱ-ի անդամին քարերով սպանել են /վիդեո/

Կարագանդայում մի խումբ անհայտ տղամարդիկ քարերով սպանել են քաղաքում հայտնի ՈՒՀԱ-ի անդամի: Շինգիս Ժունուսովը այդ գիշեր ընկերների հետ գնացել է քաղաքի թանկարժեք ռեստորաններից մեկը: Կեսգիշերին մոտ` պարահրապարակում կռիվ է սկսվել, ինչից հետո մի խումբ տղամարդիկ սկսել են ծեծել ու քարերով խփել են տղային: Նրան հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներն ասել են, որ ոչ մի լուրջ […]

՛՛Հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական՛՛

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն նախաձեռնության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ հանրակրթական համակարգի, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտների աշխատակիցների ՛՛հարկադիր՛՛ կուսակցական պատկանելության երևույթին: ՛՛Այսօր այսպես է. հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս: Դուք պետական միջոցները, վճարովի համակարգի վարձավճարներն ուղղում եք կուսակցական համակարգին: […]

Վոլոդյա Ավետիսյանը կմնա կալանավորված. ամոթ դատարանին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  դատավոր Լեւոն Ավետիսյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:Այն ներկայացրել էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ այսօր սկսվեց  ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով  դատաքննությունը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ դատարանում հայտարարեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ամբաստանյալի […]

Փաշինյանն անուղղակի կերպով ՛՛անդրադարձավ՛՛ ՀԱԿ-ին

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն առաջարկի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, թե իհարկե, օրենքը լավն է, բայց լավ օրենքների իրագործման համար անհրաժեշտ կրթական միջավայր է պետք: Ապա նա կրկին հիշեցրեց Տնտեսագիտական համալասարանում Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների ու […]

Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ

Ընթացքի մեջ են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում Կրամնիկը ոչ ոքի խաղաց Անանդի հետ, Անդրեյկին-Մամեդյարով, Տոպալով-Կարյակին պարտիաները դեռ չեն ավարտվել: Անանդն ունի 7 միավոր: Նրան 1 միավոր զիջում է Արոնյանը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Մարտի 25-ը Հունաստանի ազգային օրն է: 1821 թվականի այս օրը հույները ձեռք բերեցին իրենց անկախությունը: Հայաստանում բնակվող հունական համայնքի ներկայացուցիչները գեղեցիկ ցերեկույթով նշեցին Ազգային օրը: Ցերեկույթին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը և Հայաստանի հանրապետությունում Հունաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը: “Հույն ժողովուրդը առաջինը սկսեց Անկախության  պայքարը Օսմանյան տիրապետության դեմ: Եվ այդ […]

Ղրիմի գլխավոր դատախազի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ղրիմի նորանշանակ դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, գրում է РИАНовости–ն: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ Նատալյա Պոկլոնսկայայի անուն-ազգանունը, լուսանկարը և ծննդյան ամսաթիվը հայտնվել են “իշխանության մարմիններից թաքնվող անձանց” ցանկում:  Նախկինում դատախազի պաշտոնակատարը հայտարարել էր, որ իր ենթակաները շարունակում են Ուկրաինայի […]

“Քեսաբը հայտարարում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ” բողոքի ցույց ՄԱԿ-ի դիմաց/վիդեո/

“UN stop terrorist Turkey, save kids’ lives”, “Քեսաբը հայտարարում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ, հայտարարվում է զորահավաք” և նմանատիպ այլ գրություններով պաստառներով այսօր մի խումբ երիտասարդներ Միավորված Ազգերի Կազմակերպության ուշադրությունը հրավիրեցին Սիրիայի հայաշատ Քեսաբ շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ “Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը և հիշեցնում ենք, որ պետք է իրավական գնահատականը տան, թե ինչ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված