09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազատվել է աշխատանքից

Արդարադատության նախարարի աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այսօր Կառավարության նիստում հարցը զեկուցելով ասաց նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ աշխատակազմի նախկին ղեկավարն անցնելու է այլ աշխատանքի:

Իրաքում նոր դեսպան ունենք

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Կարեն Գրիգորյանը  նշանակվել  է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):

Հաստատվեց պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունն այսօր հաստատեց 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառված են նաև այս տարվա հուլիսի մեկից աշխատավարձերի բարձրացման տարեկան ընդհանուր ծավալները, ինչպես նաև եկող տարվա հունվարի մեկից կենսաթոշակների բարձրացման ընդհանուր տարեկան չափերը: Նախագծի ներկայացումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ դա շատ կարևոր փաստաթուղթ […]

Անապահովների էլեկտրաէներգիան կսուբսիդավորի Կառավարությունը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված 105.000 անապահով ընտանիքներին օգնություն տրամադրել, ոպեսզի կարողանան հաղթահարել էլեկտրաէներգիայի գնի բարձացումը: Հիշեցնենք, որ նման առաջրկով վարչապետ Հովիկ Աբրահամյանին էր դիմել նախագահ Սերժ Սարգսյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծի նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել սպառման ծավալների մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել […]

Սարկոզին իր դեմ մեղադրանքները մանիպուլիացիա է համարում և այդտեղ տեսնում է քաղաքական դրդապատճառ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներով և կարծում է, որ դրանք քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են: Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով ֆրանսիական Europe1 և TF1հեռուստաալիքներից: ‘’Իրավիճակը շատ լուրջ է: Խոսքը արդարադատության քաղաքական մանիպուլյացիայի մասին է: Ֆրանսիացիները պետք է դա իմանան’’, – հայտարարել է Սարկոզին: Նախկին նախագահը նշել է, որ խորապես ցնցվել […]

Կառավարությունում այսօր 90-ականներն էին /ֆոտո, վիդեո/

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հետաքրքրիր դրվագ տեղի ունեցավ: Այն ժամանակ, երբ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մի քանի հարց զեկուցեց, ապա անցավ Կուտակային կենսաթոշակների մասին հարցի զեկուցմանը, մամուլի սրահում լույսերն անջատվեցին:  Մոտ տասը րոպե լրագրողները հնարավորություն ունեին նիստը դիտելու փոքր էկրանի վրա, սակայն առանց ձայնի: Ապա հոսանքը կրկին վերականգնվեց ու նիստն ու ձայնը կրկին հնարավոր էր […]

Օրենքի սահմաններում ցմահ դատապարտյալների պահանջները կբավարարվեն /վիդեո/

Այսօր Կառավարության նիստից առաջ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լսեց շենքի դիմաց գտնվող քաղաքացիներին ու նրանց հորդորեց վաղը առավոտյան ժամը 10-ին գնալ իր մոտ ընդունելության: Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ ցմահ դատապարտյալներին, ովքեր հացադուլ էին հայտարարել: ՛՛Մենք աշխատում ենք իրենց հետ, հիմա դուրս են եկել հացադուլից, բայց մենք զբաղվում ենք իրենց խնդիրներով, խոստացել ենք օրենքի սահմաններում […]

Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի կինը՝ Օլգան, որդի է ունեցել: Երեխայի անունը Ռոման է: Երեխայի քաշն է 3850 գրամ, հասակը՝ 54 սմ:   

Արդարադատության նախարարը զվարճացել է

 ՀՀ արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր պատին անդրադարձել է այսօրվա մամուլի հրապարակումներին : “Շատ զվարճալի էր ))) … Անկեղծ ասած տանել չեմ կարողանում այդ բառը, բայց այսօր հրապարակումից հետո աշխատակիցներից շատերը սկսեցին ինձ “ՇԵՖ” ասել …. ինձ վաղուց ճանաչողները՝ հումորով, իսկ մնացածները՝ համենայն դեպս … ))))”,-գրել  է նախարարը: Հիշեցնենք, որ ըստ “Հրապարակ”-ի, արդարադատության նախարարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված