Հայկական երգն ու պարը թևածում են Լիսաբոնում՝ գրավելով այլազգիների
Հունիս-հուլիս ամիսներին «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն Լիսաբոն քաղաքում կազմակերպել է հայ ավանդական երգ ու պարի դասընթաց։ Այն տեղի է ունեցել Գյուլբենկյան հիմնադրամի այգում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։ Միջոցառումն անցկացնելու համար տրամադրվել են անհրաժեշտ ձայնային տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ հայկական երաժշտությունը մի քանի ժամ հնչում էր լիսաբոնյան հրաշալի այգում։ Չնայած Լիսաբոնում հայերը մեծաթիվ չեն, բայց յուրաքանչյուր հայ, ում […]