Ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: