25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ինչպես […]

Ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան

Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մի շարք գերատեսչությունների և զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան, մատնանշվել են դրա հիմնական սուբյեկտները, ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում գերատեսչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանն […]

Վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու և 13-ամյա պատանու,

Հուլիսի 28-ին, ժամը 01.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու և 13-ամյա պատանու, որոնք  տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:   

Հարկադիր կատարման ծառայության անակնկալը առաջին դասարանցիներին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հարկադիր կատարման ծառայությունը ալիմենտի բռնագանձման վարույթներով շահառու մայրաքաղաքի և մարզերի  առաջին դասարանցիների համար անակնկալ էր  պատրաստել՝ նվիրելով պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով:  Հարկադիր կատարման ծառայության հրավերով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները Երևան քաղաքի և Շիրակի մարզի առաջին դասարանցիների համար հանդես են եկել  շոու ծրագրով և թատերական ներկայացմամբ: Միջոցառման ավարտին  հարկադիր […]

«Սա արդեն կլինի ծայրահեղ կատաստրոֆա մեր երկրի համար»

Henaran.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Գյումրու մանկավարժական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը: -Պարո՛ն Համբարյան, սահմանադրական բարեփոխումների նախնական /1-7 գլուխներ/ նախագծի հրապարակումից հետո քաղաքական մի քանի ուժեր դեմ արտահայտվեցին, իսկ ՀԱԿ-ը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ձևավորել: Ըստ Ձեզ կհաջողվի՞ պայքար ծավալել սահմանադրական փոփոխությունների դեմ: -Պայքար անպայման կլինի, բայց այդ պայքարն ավելի շատ ոչ թե կուսակցական կլինի, […]

Հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության Նոյեմբերյանի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.05-ին, Երևան քաղաքի ՀԱ Բ-2 թաղամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արման Դ.-ն, ով  հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 2-րդ մասի հատկանիշներով: 

Չեք կարող

«Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև եթե մեկին ատի` մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի` մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և´ Աստծուն ծառայել, և´ մամոնային» (Ղուկ. 16:13): Օրվա ընթերցվածներ` Ղուկ. 16:1-31, Գործք Առաքելոց 21:1-14, Ա Հովհ. 3:7-10, Հովհ. 10:11-21, Մատթ. 17:14-20, Մարկ. 9:13-28:

Ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երկու օր առաջ բերման են ենթարկել այդ երկրի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոցն ընտրել է կալանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, թեպետ կալանված սպաների անունները հայտնի են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված