25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բեռլինում կկայանա «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» կոնֆերանսը

2015թ. սեպտեմբերի 5-ին Բեռլինում կանցկացվի գերմանական Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանա-հայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը: Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը, ցեղասպանություն իրականացնողները, ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցին և ճանապարհ դեպի առաջ: Ելույթ կունենան հայ, […]

Պատրաստվում են պատերազմի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 3-ից, ՀՀ Կառավարության, նախարարությունների և մնացած գերատեսչությունների աշխատակազմը, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, տուն չեն գնա, կմնան իրենց աշխատատեղերում։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ այդ օրերին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել լայնամասշտաբ զորավարժություններ։ Նպատակն այն է, որ գերատեսչությունները զորավարժությունների շրջանակներում սկսեն գործել այնպես, ինչպես կանեին պատերազմական իրավիճակի դեպքում։ Տեղեկացնենք, որ կազմակերպվելիք […]

Նախագահի նոր թեկնածո՞ւ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Մոտավորապես, 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյոք որեւէ կուսակցության միջոցով, թե՞ որպես […]

Բազմաթիվ համայնքներում սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի դպրոցների փակման պատճառով.Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում սկսվում է նոր ուսումնական տարին, սակայն բազմաթիվ հիմնականում լեռնային շրջանների գյուղերում առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի։ Օրինակ՝ ՀՀ Սյունիքի մարզի Աղվանի գյուղը արդեն երեք տարի է, ինչ առաջին դասարանի աշակերտ չի ունենում։ «Մի ծվարած դպրոց ունենք՝ իր երեք աշակերտներով։ Նախորդ տարի աշակերտների թիվը 7-ն […]

Հարձակում Ռադայի վրա. կան զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով կան զոհեր եւ հարյուրից ավելի վիրավորներ, հայտնում է  “Интерфакс-ը: Մի խումբ ցուցարարներ փորձել են հարձակվել Ռադայի վրա, ինչից հետո ոստիկանների եւ նրանց միջեւ բախումներ են սկսվել: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ պայթուցիկ սարք է պայթեցվել, ինչն էլ բերել է զոհերի եւ վիրավորների: Ըստ Ուկրաինայի ոստիկանության […]

Դուք ձեր աշխատանքով կարող եք …

Օգոստոսի 31-ին` նոր ուսումնական տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ:  Արարողությունը սկսվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ողջույնի խոսքով: Սրբազանը ներկաներին մաղթեց, որ նրանց գիտակցության մեջ միշտ թարմ մնա թարգմանչաց ոսկեդարյան շրջանի Ս. Սահակ […]

Ի՞նչ է բարեգործությունը

Ի՞նչ է բարեգործությունը։ Սոված մարդուն հաց տալը բարեգործությո՞ւն է։ Կարծում եմ, որ այո՛։ Իսկ արդյո՞ք բարեգործություն է սոված մարդուն միշտ ձրիաբար հաց տալը։ Ահա՛, այստեղ, մի փոքր մտածել է պետք։ Անշուշտ, եթե մարդն իվիճակի չէ աշխատելու և իր ծուլության պատճառով չէ, որ չի աշխատում, այս մարդուն պետք է կերակրել, և սա ոչ թե բարեգործություն է, […]

Տղամարդն ընկել է 17-րդ հարկից ու ողջ է մնացել /ֆոտո, վիդեո/

23-ամյա չիլիացի Սեբաստիան Ռեյեսը վայր է ընկել 17-րդ հարկից, սակայն հրաշքով ողջ է մնացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պազրվել է, որ կողոսկրերն են կոտրվել, սակայն նա կամաց-կամաց վերականգնվում է եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Վայր ընկնելու պահը ֆիքսած կադրերը տեղադրվել են համացանցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված