25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատրաստվում են պատերազմի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ը գրում է.

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 3-ից, ՀՀ Կառավարության, նախարարությունների և մնացած գերատեսչությունների աշխատակազմը, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, տուն չեն գնա, կմնան իրենց աշխատատեղերում։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ այդ օրերին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել լայնամասշտաբ զորավարժություններ։ Նպատակն այն է, որ գերատեսչությունները զորավարժությունների շրջանակներում սկսեն գործել այնպես, ինչպես կանեին պատերազմական իրավիճակի դեպքում։ Տեղեկացնենք, որ կազմակերպվելիք միջոցառումը լայնամասշտաբ է լինելու, և ամեն ինչ հնարավորինս մոտեցված է լինելու իրական պատերազմական վիճակին։

Այսինքն՝ այդ օրերին Կառավարության, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի հատուկ նիստեր կգումարվեն, և այլ փակ միջոցառումներ կիրականացվեն։ Գերատեսչությունների աշխատակիցների մի մասը, հնարավոր է, աշխատանքի ներկայանան զինվորական համազգեստով և այսպես շարունակ։ Տարածված տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»–ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը հաստատեց զորավարժություններ անցկացնելու մասին լուրերը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ