11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բեռլինում կկայանա «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» կոնֆերանսը

2015թ. սեպտեմբերի 5-ին Բեռլինում կանցկացվի գերմանական Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանա-հայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:

Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը, ցեղասպանություն իրականացնողները, ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցին և ճանապարհ դեպի առաջ: Ելույթ կունենան հայ, թուրք և գերմանացի բանախոսներ: Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի այլ պատգամավորներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ