24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահացել է Գուրգեն Դալիբալթայանը

2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: 1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը:  1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. […]

10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք. Հովիկ Աբրահամյան

«Արդարադատության նախարարի պաշտոնակատար կա՝ Արսեն Մկրտչյանը, ով շատ գրագետ, շատ պատրաստված փոխնախարար է՝ առաջին տեղակալ, ես համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով արդարադատության փոխնախարարի թափուր պաշտոնի հարցին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս նախարարի նշանակման ձգձգումը պայմանավորեց իր և նախագահ Սարգսյանի արձակուրդում լինելու […]

Երեք հարյուր հոգով ծեծելով սպանել են երիտասարդին /վիդեո/

Ռուսաստանի Ռոսոտվի մարզում 300-հոգանոց ամբոխը ծեծելով սպանել է 22-ամյա հայ երիտասարդին: Նման դաժան ծեծի պատճառ է դարձել ավտովթարը, հայ երիտասարդը մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի: Ոստիկանության վարկածով, կիրակի երիտասարդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել կայանված մեքենաներին, ինչի համար էլ ծեծի է ենթարկվել: Վնասված մեքենաների տերերի անձը հաստատվել է, բոլորն էլ Սինյավսկոե գյուղի բնակիչներ […]

Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 3 անգամ.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 մլն դոլարից դառնալով 65 մլն դոլարի: Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները: Բացառություն է կազմում թերեւս միայն հանքարդյունաբերության ոլորտը: […]

Ծառուկյանը իշխանություններին չի խանգարել.ԱԺ նախագահը մանրամասնել է

Այսօր, սեպտեմբերի 1-ին  լրագրողների հետ զրույցում  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ ԲՀԿ–ն և Գագիկ Ծառուկյանը իշխանություններին երբեք  չեն խանգարել: «Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը, իհարկե, մեզ չէին խանգարում, ուղղակի քաղաքական նոր իրավիճակ է այժմ ստեղծվել: Քաղաքականությունն էլ է ժամանակի ընթացքում փոխվում»,-ասաց  ԱԺ նախագահը: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին և ԲՀԿ կողմնորոշմանը ԱԺ նախագահը նշեց […]

Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի ազատ ռեժիմով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Օգոստոսի 21-ին վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքը: Թերթի  հետ զրույցում այս մասին ասել է  Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ դրանով իսկ իրենք քրեաիրավական առումով սպառել են Հայաստանի բոլոր հնարավոր դատական ատյանները։ Սա, փաստաբանի խոսքով, […]

Գերման Ստերլիգովին ձերբակալել, ապա ազատ են արձակել

Նախօրեին ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին ազատ են արձակել այն բանից հետո, երբ դրանից ժամեր առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավայանում ձերբակալել էին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: «Նրան ձերբակալել են միջպետական որոնման պատճառով, որը հայտարարել էր Ադրբեջանը: Այժմ Գերման Լվովիչը հաստատ որևէ խնդիր չի ունենա: Նա Ռուսաստանի  քաղաքացի է և վերադարձել է տուն: Մոտ ժամանակներս […]

Փաշինյանը խանդ է առաջացրել.Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ, գրանցել են: Չնայած նրան, որ վերջին շրջանում եղան գործիչներ, որոնք փորձեցին ստեղծել կուսակցություն կամ գոնե հայտարարեցին դրա մասին, գրանցման առումով անհաջող ընթացք ունեցան: Զորօրինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված «Ալյանս» կուսակցությունը չգրանցվեց, որի համար նրանք ստիպված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված