ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ և հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: […]