08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանրապետականը երբեք գործարքների չի գնում. Շարմազանով /վիդեո/

”Ինչպիսի ճակատագիր կունենա եռյակը, ինչպիսի քննարկումներ կլինեն եռյակում, դա իմ մեկնաբանելու խնդիր չէ: Այնպես չէ, որ եռյակը փլուզվում է, մենք ուրախանում ենք, կամ չի փլուզվում, մենք տագնապի մեջ ենք: Դա քաղաքական օրակարգ է, իսկ մենք ունենք ավելի լայն քաղաքական օրակարգ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե արդյոք […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  նոյեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան փող. 41-65 շենքերի, Բաշինջաղյան փող. 159-191 շենքերի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Կարապետյան, Շիրազի, Մազմանյան, Ռոստոմյան, Պարսեղովի փողոցների, «Դիագնոստիկա բժշկական կենտրոնի» ջրամատակարարումը:           […]

Իսլամիստները երիտասարդ քրիստոնյա աղջիկներին գերության են վաճառում /վիդեո/

Համացանցում սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում իսլամիստները վաճառում են գերության երիտասարդ քրիստոնյա աղջիկներին: Իսլամիստները գների շուրջ վիճում են եւ առավել թանկ վաճառում անչափահաս, կապույտ աչքերով աղջիկներին, հաղորդում է Звезда հեռուստաընկերությունը: Աղջիկների առքուվաճառքը տեղի է ունենում Իրաքի շուկաներից մեկում: Հաղորդվում է, որ գերեվարված աղջիկներին վաճառում են 500-ից 1 000 դոլարով: Փաստի առթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները արդեն հայտարարություններ […]

Հավատացեք ձեր ուժերին. Ա. Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը շնորհավորել է երիտասարդներին տոնի կապակցությամբ: ՛՛Սիրելի երիտասարդներ, Քանի որ դեռ չունենք երիտասարդներին նվիրված օր մեր պետական տոնացույցում, ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ ձեր միջազգային օրվա կապակցությամբ : Հավատացեք ձեր ուժերին, հավատացեք ձեր և մեր երկրի ապագային: Ամուր եղեք և սիրով՛՛,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է նախարարը:

Թույլ չեմ տա, որ որևէ ազատագրված տարածք երբևէ շահարկման առարկա դառնա. Սարգիս Հացպանյան

՛՛Ադրբեջանահայերի թիվը սովետական ժամանակներից սկսած կազմում է մոտ 500-600 հազար, որոնք այսօր իրենց ծննդավայրից ու բնակավայրից զրկված՝ անհայտ կարգավիճակով են աշխարհով մեկ սփռված ու այս հարցի շուրջ էտ նույն աշխարհը որևէ ձայն չի հանում՛՛,-այսօր Ադրբեջանական ԽՍՀՄ-ից փախստականների համագումարի նախագահության կողմից հրավիրված քննարկմանը ասաց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: Հացպանյանին զայրացնում է մանավանդ այն հանգամանքը, որ […]

ԱՄՆ դեսպանն ուղերձ է հղել հայերենով /վիդեո/

Նոյեմբերի 10-14-ը Հայաստանում կանցկացվի ”ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառումը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում: Այս առիթով իր ուղերձն է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Այդ ՛՛հարցազրույցով՛՛ փորձել են թուրքերի դրական կերպարն ապահովել. թուրքագետ

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիան մի քանի ճակատով է պատրաստվումէ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նրա խոսքով՝ հենց այս շրջանակներում են թե հայազգի Էթյեն Մահչուփյանի՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակումը, թե Շառլ Ազնավուրի՝ թուրքական ՛՛Պոստա՛՛ պարբերականին տված  սկանդալային ՛՛հարցազրույցը՛՛: Բանախոսը նշել է, որ Թուրքիան Ազնավուրի այդ ՛՛հարցազրույցով՛՛ փորձել […]

Ավելի քան 200 երիտասարդ իր տոնը նշեց անվարձահատույց արյունատվությամբ

  Նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված արյունատվական ակցիայով մեկնարկեց երիտասարդական տոներին նվիրված մեկշաբաթյա միջոցառումների շարքը։  Արյունատվական ակցիային մասնակցում են ավելի քան 200 երիտասարդներ՝ տարբեր բուհերից, հասարակական կազմակերպություններից, կամավորներ։ Պատահական չէ այս միջոցառման ընտրությունը, քանի որ կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և […]

Սիրուշոն ներկայացրել է փոքրիկին /ֆոտո/

Սիրուշոն փայլեց Nokia–ում այսօր… Անասելի էներգետիկա, երգերի ու ասելիքի զգացմունքային ճիշտ հաջորդականություն ու գոնե ինձ համար ազգայինի ու ժամանակակից երաժշտության հանճարեղ համադրություն։ Երգչուհին PreGomesh–ով գտավ հայկական երաժշտության պատմության մեջ երկար մնալու բանալին։ ՄԱՐԴԻԿ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՍԻՐՈՒՇՈՅԻՆ, դա չես հերքի… Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Մհեր Բաղդասարյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված