16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թույլ չեմ տա, որ որևէ ազատագրված տարածք երբևէ շահարկման առարկա դառնա. Սարգիս Հացպանյան

՛՛Ադրբեջանահայերի թիվը սովետական ժամանակներից սկսած կազմում է մոտ 500-600 հազար, որոնք այսօր իրենց ծննդավայրից ու բնակավայրից զրկված՝ անհայտ կարգավիճակով են աշխարհով մեկ սփռված ու այս հարցի շուրջ էտ նույն աշխարհը որևէ ձայն չի հանում՛՛,-այսօր Ադրբեջանական ԽՍՀՄ-ից փախստականների համագումարի նախագահության կողմից հրավիրված քննարկմանը ասաց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:

Հացպանյանին զայրացնում է մանավանդ այն հանգամանքը, որ այդ նույն աշխարհը անտարբեր է հայերի համար կարևոր այս խնդրի հանդեպ:

Այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս հենց Մինսկի խմբի համանախագահող երկրենրը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Սարգիս Հացպանյանը հիշեցրեց Ռիժկովի հայտարարությունն, ասելով, թե երբ որևէ հարց առնչվում է Ռուսաստանի շահերին, նրանք արձագանքում են միայն իրենց ձեռնտու ձևով, իսկ երբ խոսքը Հայաստանի և Արցախի մասին է, նրանք այլ տեսակետ են հնչեցնում: Սա կրկնակի ստանդարտների մասին է խոսում:

՛՛ Ես որպես պատերազմի մասնակից, երբեք թույլ չեմ տա, որ որևէ ազատագրված տարածք երբևէ շահարկման առարկա դառնա՛՛,-հավելեց Սարգիս Հացպանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ