20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ ՛՛հարցազրույցով՛՛ փորձել են թուրքերի դրական կերպարն ապահովել. թուրքագետ

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիան մի քանի ճակատով է պատրաստվումէ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նրա խոսքով՝ հենց այս շրջանակներում են թե հայազգի Էթյեն Մահչուփյանի՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակումը, թե Շառլ Ազնավուրի՝ թուրքական ՛՛Պոստա՛՛ պարբերականին տված  սկանդալային ՛՛հարցազրույցը՛՛:

Բանախոսը նշել է, որ Թուրքիան Ազնավուրի այդ ՛՛հարցազրույցով՛՛ փորձել է  մանպուլյացիայի ենթարկել, թուրքերի դրական կերպարն ապահովել: Թուքրագետի կարծիքով՝ Թուրքիան առաջիկայում էլ է մեզ համար անսպասելի քայլեր անելու:

՛՛Այս բոլոր քայլերով Թուրքիան փորձում է խաղալ, ցույց տալ միջազգային հանրությանը, որ փոխվել է, դրական զարգացում է ապրում, դրական տեղաշարժեր են կատարվում երկրում՛՛,- ասել է նա:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից՝ Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ մեզ այժմ իրավական քայլեր են պետք:

՛՛Հայոց ցեղասպանության ճանաչումը այժմ այն չէ, ինչ մեզ պետք է, հիմա մեզ իրավական քայլեր են պետք: Ճանաչումը չի բերելու փոխհատուցման, և մեր ռեսուրսները պետք է ուղղորդվեն իրավական հարթություն: Այս ուղղությամբ աշխատելու համար նախ և առաջ պետք է ստեղծել տեղական ու միջազգային մասնագետներից կազմված հանձնաժողով, որը պետք է հարցը քննի տարբեր տեսանկյուններից: Հանձնաժողովը պետք է որոշակի ժամանակում կարողանա եզրակացություն տալ, թե որքանով է իրատեսական դիմել միջազգային դատարան, ինչ քայլեր պետք է արվեն՛՛,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ