09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այդ ամենը Տիգրան Սարգսյանի օրոք էր.168 ժամ

“168 ժամ”-ը նկատել է, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է կառավարությանը հարցեր տալու համար հերթագրվելու մասին, ԲՀԿ խմբակցության հատկացված տեղերը գրեթե դատարկ են եղել: Գրեթե, որովհետեւ ներկա է եղել միայն ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը, ով կառավարությանը հարց չունենալու պատճառով՝ չի գրանցվել:  ԲՀԿ-ականների նման անտարբերությունն առավել ակնառու է դառնում համեմատության մեջ. […]

Ձու չկա. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից տեղեկացավ, որ դեռեւս հուլիսից մի շարք տնտեսվարողներ, ովքեր զբաղվում են մանրածախ առեւտրով, ձու արտադրող ընկերություններին խոշոր գումար են պարտք: Արդյունքում թռչնաբուծականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ձու արտադրող ընկերությունները չեն կարող գումարները բռնագանձելու պահանջով դիմել դատարան, քանի որ առեւտրականների հետ կնքված պայմանագրեր չկան, եւ ընդունման-հանձնման ակտեր չեն կազմվել: […]

Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցման առնչությամբ: ՛՛Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, […]

Փնտրվում է բյուջե կարդացող. Հրապարակ

“Հրապարակ”-ը 2015 թվականի բյուջեն շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր փորձում է գտնել մարդկանց, ովքեր ծանոթացել են երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ փաստաթղթին, որից կարելի է հետեւություն անել ոչ միայն այն մասին, թե հաջորդ տարի ինչպես ենք ապրելու, այլեւ եզրակացնել, թե ինչպիսին է եղել այս տարին երկրի համար եւ, մասնավորապես՝ ինչպես է աշխատել գործող […]

Վերահսկիչի գործերը՝ դատախազի սեղանին. Ժողովուրդ

Մինչ ՀՀ վեքահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության արդյունքները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, եւ դեռեւս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից չի ներկայացրել այն, ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՔԾ-ում սկսել են քննել փաստաթղթում բերված չարաշահումների փաստերը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:  ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝2013 թվականի […]

Մահացել է Արթուր Բաղդասարյանի մայրը

Նախօրեին հետկեսօրին 64 տարեկանում հանկարծամահ է եղել ՕԵԿ առաջնորդ, նախկին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մայրը` Զաբելա Ավոյանը: ՛՛Henaran.am՛՛-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքին: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Արդյոք հայ միգրանտին պե՞տք է. Առավոտ

“Առավոտ”-ի հետ զրույցում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն անդրադարձել է հայ միգրանտների քննությանը: “Իմ ոուս գործընկերներից մեկը ներկայացրեց միգրանտների համար նախատես­ված հարցաշարերը, հարցերից մեկը ո՞ր ոուս իշխանի կողմից Է ընդուն­վել քրիստոնեությունը Ռուսաստանում եւ ո՞ր թվականին: Դուք գիտե՞ք որ ոուս իշխանի, դե հա, կան մարդիկ, որ կիմանան այդ իշխանը Վլադիմիր Սվյատոսլավովիչն Է, 988 թվակա­նին քրիստոնեությունը հոչակեց Ռու­սաստանում պետական […]

Ի՞նչ է ասել Ծառուկյանը Բաղդասարյանին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի օրերս “Ծիրանանոց” ռեստորանում տեղի է ունեցել “Օրինաց երկրի” առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը ասել է. “Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ […]

Հարբած Լյուդմիլան ռուսախառը հայհոյել է. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  սկսվեց Բենիամին Մաթեւոսյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:   Ամբաստանյալի աթոռին հայտնված 29-ամյա Բենիամինը ՌԴ քաղաքացի է, բնակվել է Սանկտ Պետերբուրգի Լենինսկի պրոսպեկտում:   Նա իր սեփական մեքենայով տաքսի ծառայություն է մատուցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:   “Շոֆեր եմ”՝ ասաց Բենիամինը իր աշխատանքի վերաբերյալ դատարանի հարցին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված