14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձու չկա. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից տեղեկացավ, որ դեռեւս հուլիսից մի շարք տնտեսվարողներ, ովքեր զբաղվում են մանրածախ առեւտրով, ձու արտադրող ընկերություններին խոշոր գումար են պարտք: Արդյունքում թռչնաբուծականները հայտնվել են անելանելի դրության մեջ:

Ձու արտադրող ընկերությունները չեն կարող գումարները բռնագանձելու պահանջով դիմել դատարան, քանի որ առեւտրականների հետ կնքված պայմանագրեր չկան, եւ ընդունման-հանձնման ակտեր չեն կազմվել:

Ի դեպ, հենց այս երեւույթով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում հաճախակի են լուրեր տարածվում ձվի դեֆիցիտի մասին: Իրականում թռչնաբուծականները հրաժարվում են ձու մատակարարել այն խանութներին, որոնց հետ պայմանագիր չունեն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ