20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարբած Լյուդմիլան ռուսախառը հայհոյել է. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  սկսվեց Բենիամին Մաթեւոսյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:

 

Ամբաստանյալի աթոռին հայտնված 29-ամյա Բենիամինը ՌԴ քաղաքացի է, բնակվել է Սանկտ Պետերբուրգի Լենինսկի պրոսպեկտում:

 

Նա իր սեփական մեքենայով տաքսի ծառայություն է մատուցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:

 

“Շոֆեր եմ”՝ ասաց Բենիամինը իր աշխատանքի վերաբերյալ դատարանի հարցին:

 

“Հմի պտի էթամ, որ տաքսի ծառայության մեքենա քշեմ, Հայաստան գալուս ժամանակ իմ մեքենան ծախել եմ: Ուզում էի էստեղ մնամ, բայց չկարեցա…”:

 

Ընտանեկան վիճակի մասին Բենիամինն ասաց, թե զագսով ամուսնացած չէ, բայց Հայաստան գալու պատճառներից մեկն էլ իր ամուսնությունն է եղել, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իրենց պսակադրությունն է կատարվել, դրա վկայագիրը ներկայացվեց դատարան:

 

Բենիամինը հայտնեց, որ կինն արդեն երեք ամսվա հղիություն ունի, ինքն ապրում է երկրորդ խմբի հաշմանդամ հոր, նաեւ մոր ու տատիկի հետ:

 

Բենիամինը կալանքի տակ չէ: Նա մեղադրվում է բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

 

Մինչեւ դատաքննության սկիզբը ամբաստանյալը հայտնեց, թե իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու միջնորդում է, որ գործը արագացված ընթացակարգով քննվի:

 

Մեղադրող Գեղամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

 

Ըստ մեղադրանքի՝ Բենիամին Մաթեւոսյանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը իր քրոջ, քրոջ ամուսնու հետ գտնվել է Երեւանում, Հյուսիսային պողոտա 1 հասցեում գործող “Պալացո դի Լուսսո” կարաոկե-ակումբում:

Ընտանիքով ուրախացել են, Բենիամինը ակտիվորեն պարել է պարահրապարակում: Եվ այնտեղ դիպել կամ խանգարել է նույնպես ակտիվորեն պարող ու բավական անսթափ վիճակում գտնվող, ազգությամբ ռուս Լյուդմիլային:

 

Լյուդմիլան բարկացել է Բենիամինի հրումից ու սկսել է հայհոյել նրան՝ օգտագործելով ռուսական եւ օտարալեզու հայհոյանքների իր հարուստ պաշարը:

 

Բենիամինը պատասխան հայհոյանքներն է տվել: Լյուդմիլան սկսել է հարվածել Բենիամինին, նա էլ ի պատասխան քաշքշել է անսթափ հաճախորդուհուն, ապա վերադարձել է հարազատների սեղանի մոտ:

 

 

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ