ՍԴՀԿ վարչության անդամները վարչապետի մոտ էին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանին եւ ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարեւորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում եւ կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր […]