23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախարարությունը միշտ պատրաստակամ է` իրանցիների կրթական խնդիրների լուծման գործում. Իրանի դեսպան

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն  այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն  անդրադարձել է  կրթության  բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և […]

Կփորձենք պարզել. նախարարը՝ ազատամարտիկների ծեծից

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ ազատամարտիկների նկատմամբ վերջին օրերին իրականացված ոտնձգություններից: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: ՛՛Եթե ոտնձգություններ են լինում ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Առաջին հերթին ազատամարտիկները պետք է անձնական օրինակ հանդիսանան հասարակության մեջ: Եթե ոտնձգություններ են  լինում ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մեր հնարավորությունների սահմաններում […]

Նախարարը այցելեց

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արամ Հարությունյանի հետ այցելեց Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոն: Նախարարի ուշադրության կենտրոնում էր վիրաբուժական բաժանմունքը: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ վիրահատություններ են իրականացվում և ինչ  ծավալներով:  Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց նաև պետական պատվերի ծավալներով: Նոր Հաճնի պոլիկլինիկայում նախարարը շրջեց կաբինետներով, այցելեց ախտորոշիչ բաժանմունք, […]

Երբեք չեն բանավիճում

”Մենք ընդհանուր գործ ենք անում, և մեզնից յուրաքանչյուրը օրենքով վերապահված գործառույթներ է իրականացնում”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են հեռահար բանավիճում գլխավոր դատախազի Գևորգ Կոստանյանի հետ:  ՛՛Մենք երբեք չենք բանավիճել, մեզանից յուրաքանչյուրը և ոչ միայն մեզանից յուրաքանչյուրը, այլ ցանկացած պաշտոնյա, իրականացնում է օրենքով իր վրա դրված պարտականությունները՛՛,-նշեց […]

Վայ այն ոստիկանությանը, որը որոշի զբաղվել քաղաքականությամբ /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցնում է, որ Քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջև լարվածություն կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը: Խոսելով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վարչապետի հայտարարությունից՝ նա ասաց. ՛՛Ես կարծում եմ, որ ոստիկանությունը ավելի ճիշտ է, քանի որ քաղաքականությունից դուրս է, ոչ […]

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառի մասնակիցներին  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, […]

Խոշտանգումներով ցուցմունք կորզելը պետք է վերանա. Ա. Հովսեփյան

՛՛Քննչական կոմիտեում կան մի շարք թերացումներ, որոնք առչնվում են մարդու իրավունքների խախտմանը, մարդու արդար դատավարությանը, և այդ խնդիրները պետք է առաջնային լինեն Քննչական կոմիտեի համար: Խոշտանգումներ, նվաստացումները, դատական ընթացքում նման մեթոդներով ցուցմունք կորզելը պետք է վերանա՛՛,-այսօր մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:  Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանությանը բոլոր […]

Ավելացավ՝ ևս երեքով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունն ու հետիոտնային անցուդարձն առավել անվտանգ դարձնելու նպատակով 2012 թվականից կառուցվում են վերգետնյա անցումներ: 2014 թվականին կառուցված երեք անցումներում կատարված աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս նախաձեռնության համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել, քանի որ գաղափարը կյանքի է կոչվում […]

Ես կենդանիների մասին չեմ խոսում. Վ. Գասպարյանը՝ Դոգից /վիդեո/

”Ես կենդանիների մասին չեմ խոսում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը`պատասխանելով հարցին, թե նախկին պաշտոնյա` Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը տարբեր հայտարարություններ է անում:  Անդրադառնալով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի վերաբերյալ Դոգի արած այն հայտարարությանը, թե նրա դեմ փաստեր ունի, Գասպարյանն ասաց. ՛՛Ինչ հիշում եմ, ասում է: Թող հրապարակի՛՛: Ըստ ոստիկանապետի՝ Հայաստանում այսօր քաղբանտարկյալ չկա:  Դիտարկմանը, թե Շանթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված