Վանաձորի բանտից Հարվարդի շրջանավարտը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատիժը կալանավայրում կրելու ժամանակ “Օդնոկլասնիկի” սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս […]