21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն” ֆիլմը 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում /վիդեո/

Շարունակվում են օրեր առաջ հանրության ուշադրությանը ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Դեկտեմբերի 24-ից 26-ն այն ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում, որոնց թվում են՝ Լոնդոնը, Նյու-Յորքը, Մադրիդը, Բերլինը, Սանկտ-Պետերբուրգը, Միլանը, Վիեննան, Ստոկհոլմը և Հռոմը: «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ: Հիշեցնենք, […]

Մայրաքաղաքի փողոցների փոսալցման 2014 թվականի ծրագիրը կեզրափակվի դեկտեմբերի 30-ին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ 2014 թվականի հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պարբերաբար իրականացվել են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը բնականոն երթևեկություն ապահովելն ու հնարավոր վթարներից խուսափելն է: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում […]

Պարգեւներ լրագրողներին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ տարեցտարի մամուլի հետ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, իսկ հասարակությունը՝ առավել տեղեկացված: ԱԺ […]

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ […]

Մշակութային քաղաքականությունը պահպանվել է երկու ուղղությամբ

Անցնող տարում մշակույթի  նախարարությունը կարեւորել է նաեւ մշակութային կրթությունը, մասնավորապես երեք ուղղություններով` հատուկ աշխատանք շնորհալի երեխաների համար, ազգային երգ ու պարի դասավանդման ծրագրի ներդրում հանրակրթական դպրոցներում եւ սահմանային համայնքների երեխաների կրթական եւ գիտաճանաչողական ծրագրերի իրականացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 2014թ-ին նախարարությունը պատրաստվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: “Մշակութային քաղաքականությունն […]

Ընդդիմություն լինելն է հե՞շտ, թե՞ իշխանություն /վիդեո/

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունն արդեն բավական ժամանակ է, դուրս է եկել կոալիցիայից ու հանդես է գալիս ընդդիմադիր դաշտում: Henaran.am-ը խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ ավելի հեշտ է լինել իշխանություն, թե ընդդիմություն Հայաստանում: Մանրամասները՝ տեսանյութում:

Մոդելը բարձրակրունկներով ֆուտբոլային հնարքներ է անում /ֆոտո/

Արգենտինացի 24-ամյա մոդել եւ դերասանուհի Ֆիորելլա Կաստիլյոն ֆուտբոլային հիանալի հնարքներ է ցուցադրել: Նա իր հնարքները ցուցադրել է հանրության առջեւ, իսկ ամենից հետաքրքիրը եղել է այն, որ մոդելը բարձրակրունկ կոշիկներով է եղել: 

Առանց տեղումների եղանակ

Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝   Դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված