17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մշակութային քաղաքականությունը պահպանվել է երկու ուղղությամբ

Անցնող տարում մշակույթի  նախարարությունը կարեւորել է նաեւ մշակութային կրթությունը, մասնավորապես երեք ուղղություններով` հատուկ աշխատանք շնորհալի երեխաների համար, ազգային երգ ու պարի դասավանդման ծրագրի ներդրում հանրակրթական դպրոցներում եւ սահմանային համայնքների երեխաների կրթական եւ գիտաճանաչողական ծրագրերի իրականացում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 2014թ-ին նախարարությունը պատրաստվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

“Մշակութային քաղաքականությունն ունի երկու ճյուղ` պատմամշակութային ժառանգության պահպանություն եւ ժամանակակից արվեստի զարգացում: Կարեւոր է նաեւ միջազգային մշակութային դաշտում տեղադրվելը, հաստատվելը: Այս տարին կարելի է համարել օրենսդրական կարգավորումների տարին”,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է մշակութային քաղաքականությանը, ապա այն երկու ուղղություն է ունեցել՝ պատմամշակութային ժառանգության պահպանություն եւ ժամանակակից արվեստի զարգացում:

“Կարեւոր է նաեւ միջազգային մշակութային դաշտում տեղադրվելը, հաստատվելը: Այս տարին կարելի է համարել օրենսդրական կարգավորումների տարին”,- ասաց նախարարը` ավելացնելով, որ մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարաններ են ստեղծվել, արդիականացվում է գորգի վիրտուալ շտեմարանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ