21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթիկի, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ-Ալագյազ հատվածում, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

Դու մեռնելու իրավունք չունես, մինչեւ ինձ ու Հրայրին դալանում չծեծես

ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջումՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան գույժը լսելով՝ գրել է. “Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է: Բոլորի մոտ հույս կար, որ այդ կենսուրախ եւ պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն […]

Մեղադրանք է առաջադրվել Եղվարդի մանկապարտեզի տնօրենին եւ բուժքրոջը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել […]

Մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավակցել է Գերամանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: “Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝   Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   

Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Գերմանիայում այսօր երկարատեւ հիվանդությունից մահացել է ՀՅԴ-անդամ,  Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան  Հովհաննիսյանը: Վահան Հովհաննիսյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին, Երեւանում: 2013թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Henaran.am-ը ցավակցում է Վահան Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին:

Սուրբ գիրքն է բոլորի ղեկավարը. Մեծերն Աստծո մասին

“Ամուր կապերով կապվեք Աստվածաշնչի հետ, քանի որ նա ձեր ազատությունների գլխավոր խարիսխն է: Մեր ճշմարիտ քաղաքակրթության գործընթացի համար մենք պարտական ենք այդ գրքին: Մենք պետք է Սուրբ գիրքը համարենք որպես մեր ղեկավարը այսօր եւ վաղը”:   Գրանտ Ուլիս. ԱՄՆ 18-րդ նախագահ Henaran.am-ը  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի […]

Ավելորդ քաշից ու փորի ճարպակալումից տառապում են ոչ միայն հայերը. ի՞նչ անել /վիդեո/

Ոչ միայն հայերն են տառապում ավելորդ կիլոգրամ, փոր ունենալուց, այլև աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ: Henaran.am-ի հետ զրույցում դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ դա մեդաբոլիկ սինդրոմ կոչված համախտանիշի պանդեմիան է: ՛՛Այն շատ մեծ վտանգ է սպառնում մոտավորապես երկու միլիոն մարդկանց, 2025 թվականին փորձագետները նախատեսում են, որ մոտ 400 միլիոն մարդ կունենա այդ համախտանիշը, փորի մասում ճարպակալում […]

Շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեւանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակարանների հանձնման արարողությանը:  Կառավարության ղեկավարը շրջել է շենքով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ բնակարանային պայմաններին:  Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված