21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնի է Голос նախագծի հաղթողի անունը /ֆոտո, վիդեո/

Նախօրեին ավատվեց ռուսական հայտնի Голос նախագիծը, որի եզրափակիչ էին անցել Լեոնիդ Ագուտինի թիմից` հայազգայի Մարիամ Մերաբովան, Դիմա Բիլանի թիմից` Ալեքսանդր Բոնը, Պիլագեայի թիմից` Յարոսլավ Դրոնովը եւ Ալեքսանդր Գրադսկու թիմից` Ալեքսանդրա Վորոբյովան: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող դարձավ ու “Ռուսաստանի ձայնը” ճանաչվեց Ալեքսանդրա Վրոոբյովան: Նշենք, որ նախագծի բոլոր երեք եթերաշրջաններում փաստորեն հաղթեցին մարզիչ Գրադսկու սաները: Մեր հայրենակցուհի […]

Մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՕԵԿ-ն ու Սեյրան Սարոյանը. Հրապարակ

՞Հրապարակ”-ը  գրում է. “Էլ ինչ տարի, որ չլինեն քաղաքական “բոցեր”: Շարքը գլխավորում է ՕԵԿ-ի հարկադիր ընդդիմադիրացումը: 6 տարի շարունակ իշխանական կոալիցիայի մաս կազմած եւ իշխանական բարիքներից օգտված ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու գիշերվանից հետո հանկարծ որոշեց նոր “քաղաքական կուրս” որդեգրել՝ վերադառնալ 2006-ի ելման դիրքին: Հետագա ամիսներին թեպետ ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, […]

Գնող չկա. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, անշարժ գույքի շուկայում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործարքները կտրուկ նվազել են: “Վիվա Ռիելթի” անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը նշել է, որ գնորդները պասիվացել են, իսկ բանկերն այս նպատակով վարկեր չեն տրամադրում:   “Բոլորը սպասում են իրենց գործարքներին ընթացք տան տոներից հետո, այս պահին իրավիճակն իսկապես սառեցված է”,-տեղեկացրել է գործակալության տնօրենը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Արտաշես Թումանյանին պաշտոն կտան. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության ” նախագահականի մեր աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը մտադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել Արտաշես Թումանյանին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արտաշես Թումանյանը տեւական ժամանակ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Թումանյանի ագրեմանը ԱԳՆ-ն Իրան էր ուղարկել ավելի վաղ, եւ օրերս ստացել ընդունող երկրի համաձայնությունը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայաստանի 10 իրադարձությունը. Հայկական ժամանակ

Անցնող 2014 թվականը բավական սթրեսային եւ լարված տարի էր Հայաստանի համար լի անորոշություններով: Տեղի ունեցան նաեւ դրական իմաստ ունեցող իրաղարձություններ: ”Հայկական ժամանակ”-ն  առանձնացրել է տարվա 10 կարեւորագայն իրադարձությունները:  – 2014 թվականի ապրիլի 3-ին հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։  – 2014 թվականի հուլիսի 1–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը (ՀԾԿՀ) որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1–ից 3,85 […]

Գլխավոր բանկիրն հրահանգել է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, դոլար-դրամ “բումից” սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Անգամ դրամի համեմատական արժեւորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, եւ ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաեւ այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար:  Ի դեպ, այս ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր […]

Լույս է տեսել Օննիկ Եգանեանի ՛՛Աշխատություններ՛՛ հատորը

Տպագրվել է Մաշտոցյան Մատենադարանի հանգուցյալ բազմերախտ աշխատակից՝ վաստակաշատ ձեռագրագետ և բանասեր Օննիկ Եգանյանի աշխատությունների մեծադիր հատորը, որի տպագրության մեկենասը հեղինակի դուստր Անահիտ Եգանյան-Գյուլեճյաննն է: Գիրքը հրատարակության է պատրաստել նույն հեղինակի աշակերտ-հետեւորդ՝ Մատենադարանի Գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը։ Գիրքը բաղկացած է չորս հիմնական մասից. առաջինը վերնագրված է՝ «Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրական հավաքածուները. […]

Սա մեր ոճն չէ, սա անընդունելի է. yerkir.am

  “Բարգավաճ Հայաստանը”-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին: Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում:   Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ:   “Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երեւույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված