Գլխավոր բանկիրն հրահանգել է. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, դոլար-դրամ “բումից” սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Անգամ դրամի համեմատական արժեւորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, եւ ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաեւ այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար:
Ի դեպ, այս ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր տեղի ունեցել ապրանքային «բորսայում» եւ խանութներում, այլեւ անշարժ գույքի շուկայում, վարձով բնակարանների գները երկրաչափական աճ էին արձանագրել հիպոթեքային վարկերի մերժման պատճառով: Մեր տեղեկություններով, նախորդ օրը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր մոտ է կանչել բանկիրներին եւ “հրահանգել”, որ “չլնեմ-չիմանամ”՝ վարկերի տրամադրումը պետք է շարունակել:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: