“Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն” ֆիլմը 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում /վիդեո/
Շարունակվում են օրեր առաջ հանրության ուշադրությանը ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Դեկտեմբերի 24-ից 26-ն այն ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում, որոնց թվում են՝ Լոնդոնը, Նյու-Յորքը, Մադրիդը, Բերլինը, Սանկտ-Պետերբուրգը, Միլանը, Վիեննան, Ստոկհոլմը և Հռոմը: «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, որ «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» Ֆիլմում ներկայացված է բարերարի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։
Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։