22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչն է կարևորում Սպորտի նախարարն ամանորին /վիդեո/

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ամանորը նշելու է տանը: Նվերների հարցում նախարարը ոչ թե արժեքին է ուշադրություն դարձնում, այլ. ՛՛Կարևորը սրտից լինի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մանրամասն՝ տեսանյութում:

Գտել են ինդոնեզական օդանավի 16 ուղեւորների մարմինները

 Ըստ ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ի, ԱՄՆ-ի եւ Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են AirAsia Indonesia ավիաընկերության պատկանող կործանված օդանավի եւս յոթ ուղեւորների մարմինները: Այսպիսով՝ մինչեւ այս պահը գտնված մարմինների թիվն առայժմ 16 է, որոնցից 9-ի ինքնությունը պարզվել է: Շարունակվում է ինքնաթիռի հիմնական մասի եւ մյուս մահացածների մարմինների որոնումը, որը կենտրոնացված է 1,575 հազար քառակուսի մղոն տարածքում: Որոնողական աշխատանքներին ներգրավված է […]

Թոշակառուն գաղտնի վճարել է ուրիշների 150 նվերների համար

Ամերիկյան Բելլինգեմ քաղաքում տեղի խաղալիքների խանութի հաճախորդները անսպասելի ամանորյա նվեր են ստացել,անձը գաղտնի պահել ցանկացող մի կին 20 հազար դոլարի խաղալիք է գնել ու խանութին հրահանգել դրանք նվիրել նրանց, ովքեր կցանկանան ձեռք բերել: Կինը 150 նվեր է գնել, նրան անմիջապես սկսել են անվանել “գնումների հրեշտակ”: Կինը խանութի վաճառողին ասել է, որ իր այդ արարքն իրեն […]

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ըստ  ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի,  հունվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն, իսկ Կոտայքի մարզի […]

Շները հարձակվել են արձակագիր Նորայր Ադալյանի վրա

Թատերագիր Լեւոն Մութաֆյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Հունվարի 1-ի առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում մոտ 15 քաղցած ու գազազած շուն հարձակվել են մեր ժամանակների ականավոր գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ վրա: Շները պատառոտել են ՆՈՐԱՅՐԻ ԱԴԱԼՅԱՆԻ հագուստները, փորձել են հոշոտել նրան: Բարեբախտաբար մոտակայքում հայտնվել է երկու տղամարդ եւ […]

Ինչ է նվիրում օմբուդսմեն հայրը /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս տարի ամանորն անցկացնում է  Երևանում: Սովորաբար նա կամ մայրաքաղաքում է լինում տոնական օրերին կամ էլ Դիլիջանում գտնվող ամառանոցում: Նվերների մասին Կարեն Անդրեասյանը մտածում է դեկտեմբերի 10-ի՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանից հետո:  Henaran.am-ի հետ զրույցում ՄԻՊ-ն ասաց, որ իր երեխաները հավատում են Ձմեռ պապին, նամակներ է գրում նրանց, իսկ […]

Քարաթափում. ճանապարհը միակողմանի է

Հունվարի 2-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Հանքավան-Ջրառատ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը երթեւեկելի է միակողմանի: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը՝ հունվարի 3-ին

Հայտնի հայ ականավոր քաղաքական գործիչ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մարմինն արդեն տեղափոխել են հայրենիք: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը` հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունվարի 3-ին էլ տեղի կունենա հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հերմինե Նաղդալյանին բաժին է ընկել թխվածքեղենը /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Նոր տարվա առաջին օրերին շատ հյուրեր է ունենում: Ավանդույթի համաձայն, բոլոր բարեկամներն են գալիս, քանի որ իրենց տանը տատիկներ են ապրում: Ընտանիքի անդամների միջեւ բաժանվում են պարտականությունները, թե ով ինչ ճաշատեսակ է պատարստելու: Տիկին Նաղդալյանին բաժին է ընկնում թխվածքը: Մանրամասները տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված